Քենդլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինքրոտրոնային արագացուցիչի մանրակերտը

Քենդլ - (անգլ. CANDLE - Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն։

Նպատակը[խմբագրել]

Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել գիտական կենտրոն՝ առնվազն հինգ փորձարարական կայաններով ( բնագավառում), որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր։ արդյունքում Հայաստանում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։

Օգտագործումը[խմբագրել]

Նման արագացուցիչների գեներացված փնջերի էներգիաները ամենահարմարն են կենսաֆիզիկայի, նյութագիտության, միկրոկոնստրուկցիայի, կենսաբժշկության և նանոտեխնոլոգիայի բնագավառներում օգտագործման համար։ Նման կենտրոններ սկսել են կառուցել Իսպանիայում, Չինաստանում ու Ավստրալիայում, իսկ Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում դրանք շուտով պատրաստ կլինեն։

Արտաքին հղումներ[խմբագրել]