Լիոնի այգի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոնի այգի
Տեսակքաղաքային զբոսայգի և պուրակ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԷրեբունի վարչական շրջան
Հիմնվել էհուլիս 2011
Մակերես17 հա
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Լիոնի այգի (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Լիոնի այգի (Երևան)
Լիոնի այգի (Երևան)ը գտնվում է Երևանում
Լիոնի այգի (Երևան)

Լիոնի այգի (անգլ.՝ Lyon Park, հայտնի է որպես Թոխմախի այգի), հանրային զբոսայգի Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։ Վերաբացվել է 2011 թվականի հուլիսին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը[2]։

Վարդավառի լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ 1578 թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։ 1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Այդ ժամանակվանից լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով։ Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

Լիճը զբաղեցնում է 8 հա տարածք և օգատգործվում է «վինդսերֆինգ» սպորտաձևի սիրահարների կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդավառի լիճը Երևանի Լիոնի այգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]