Կարեն Վիլհելմի Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Երևանի նախկին քաղաքապետի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)։

Կարեն Վիլհելմի Կարապետյան (ծնվ. 1963 թ. օգոստոսի 14), Երևանի նախկին քաղաքապետ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 14-ին։

  • 1970-1980 - սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը։
  • 1980-1985 - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
  • 1985-1996 - աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում։
  • 1996-1998 - աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 1998-2001 - աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն։
  • 2001 - նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 2001-2010 - եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը։
  • 2008 - ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ։
  • 2009 - ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
  • 2010 դեկտեմբերի 17 - Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ։
  • 2011 հոկտեմբերի 28 - հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից։
  • 2011 դեկտեմբերի 2 - նշանակվել է «Գազպրոմբանկ» ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել]

Գիտական և մանկավարժական գործունեություն[խմբագրել]

  • 1985-1996 - դասավանդել է ԵՊՀ-ում։
  • 1989 - ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2010 - ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ունի 32 գիտական աշխատանք։

Աղբյուրներ[խմբագրել]

Նախորդող
Գագիկ Բեգլարյան
Երևանի քաղաքապետ
Կարեն Կարապետյան

2010թ. դեկտեմբերի 17-ից 2011թ. հոկտեմբերի 28
Հաջորդող
Տարոն Մարգարյան