Քաղաքային զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քաղաքային զբոսայգի։ Կենսաբան Ե․ Վ․ Վարշավի կարծիքով՝ Շվեյցարիայի զբոսայգի, 2018 թվական

Քաղաքային զբոսայգի (քաղաքային մունիցիպալ այգի Հյուսիսային Ամերիկայում), քաղաքում գտնվող այգի կամ սակավ դեպքերում՝ վարչական սուբյեկտ, որը ստեղծված է քաղաքացիների կամ զբոսաշրջիկների հանգստի և կանաչապատ տարածության համար։ Եվրոպայում քաղաքային զբոսայգիների պատմությունը սկսվում է 16–րդ դարի կեսերից։

Ժամանակակից քաղաքային զբոսայգիներում սովորաբար կան խաղահրապարակներ, զբոսայգիներ, հեծանվային արահետներ, տարբեր մարզական խաղերի համար հրապարակներ, հանրային զուգարաններ և նավակների կառանման տեղ։ Նման այգիներում խոտը միշտ կարճ է, ինչը խոչընդոտում է միջատների, վնասատուների բազմացումը և օգտագործվում մարզական միջոցառումներ կամ զբոսախնջույքներ կազմակերպելու համար։ ԱՄՆ–ում գոյություն ունի 10-Minute Walk-ը, որի ամբողջական անունը «10-Minute Walk to a Park» է։ Այն թարգմանաբար նշանակում է «քայլել դեպի այգի 10 րոպեում»։ Էկոլոգիական շարժման էությունն այն է, որ յուրաքանչյուր բնակիչ կարողանա այգի կամ կանաչ գոտի հասնել ոչ ավել, քան 10 րոպեում։ Միացյալ Նահանգների առաջին քաղաքը, որտեղ յուրաքանչյուր բնակիչ 10 րոպեում կարող է քայլել մինչև զբոսայգի, դարձել է Սան Ֆրանցիսկոն[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «San Francisco Becomes First City in Nation Where All Residents Live Within a 10-Minute Walk to a Park | Office of the Mayor». sfmayor.org (անգլերեն).
  2. «SF 1st city in nation with a park 10-minute walk from every home». San Francisco Chronicle.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային զբոսայգի» հոդվածին։