Միջին Արևելքի արվեստի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին Արևելքի արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱրամի փողոց (1)
Հիմնադրվել է1993
Քարտեզ
Քարտեզ

Միջին Արևելքի արվեստի թանգարան (անգլ.՝ Near East Museum, Yerevan), սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա ստեղծված թանգարան Երևանում։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Միջին Արևելքի արվեստ ցուցասրահում ներկայացված են հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, գորգանկարիչ Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները և նրա՝ 1993 թվականին Հայաստանին նվիրաբերված հավաքածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Մարկոս Գրիգորյանի՝ պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքներ, զրադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզի դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր։

Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին և 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Earth Works, Grigorian, 1989, New York.
  • The Contemporary Armenian Carpet, Near East Museum, 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միջին Արեւելքի թանգարանը հիմնանորոգումից հետո բացել է դռները նորացված ցուցադրությամբ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]