Էլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլամ, Ելամ, Եղիմաիս, Շուշաստան, հին ստրկատիրական պետություն Պարսից ծոցից հյուսիս, Կերքա ն Կարուն գետերի ավազանում։ Մայրաքաղաքն էր Շոշը կամ Շուշանը՝ Կերքա գետի ափին։

Ելամի հնությունները

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Աստվածաշնչում «քաջ նետաձիգներ» ելամացիները հիշատակվում են իբրև Սեմի սերունդներ։ Սակայն նրանց ցեղախմբի կամ լեզվախմբի հարցը պատմագիտության մեջ դեռևս անորոշ է։ Ելամի արևելյան կողմում բնակվող ցեղերը, որոնց մուգ մաշկի համար հին հույն հեղինակներն անվանել են եթովպացիներ, հավանորեն ցեղակից են Հնդկաստանի դրավիդներին։ Վաղ դասակարգային հարաբերությունների ձնավորմանը զուգընթաց Ելամում առաջացել ևն մանր պետական միավորումներ կամ քաղաք-պետություններ, որոնք հիշատակվում ևն մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի կեսի շումերական վավերագրերում։ Մ․թ․ա․ 24-23-րդ դարերում Ելամը ենթարկվել է Աքքադի գերիշխանությանը, զգալի չափով կրել նրա քաղաքակրթության ազդեցությունը։ Մ․թ․ա․ 22-րդ դարում Ելամը անկախացել և հզորացել Է։

Ելամի թագավորները[խմբագրել]

Ելամի Պուզուր-Իևշուշիևակ թագավորը, որի գահանիստն էր Ավան քաղաքը, իրեն անվանում Էր հզոր արքա, որին Ինշուշինակ աստվածը պարգնել է համաշխարհային տիրապետություն։ Մ․թ․ա․ 21-րդ դարում Ելամը ընդունել է Շումերա-աքքադական պետության գերիշխանությունը։ Ելամի որոշ քաղաքներում իշխել են սումերացի կուսակալներ։ Ուրի Շուլգի թագավորի օրոք Շոշում կառուցվել է տաճար՝ քաղաքի հովանի աստծո՝ Ինշուշինակի անունով։ Մ․թ․ա․ 21-րդ դարի վերջին Ելամը կրկին անկախացել է և Կուտեր-Նախուևտ թագավորի գլխավորությամբ մասնակցել Շումևրա-աքքադակաև տիրակալությաև կործաևմաևը։ Հզորացած Ելամը մ․թ․ա․ 19-րդ դարում տիրել է նույևիսկ Հարավային Միջագետքը։ Կուտուրմապուկը և Վարադ-Սինը արձաևագրություններում իրենց փառաբանում են որպես շումերների ու նրանց մշակույթի խնաակալներ։

Ելամի նախագծումը[խմբագրել]

Քարտեզ

Շումերի քաղաքներում նրանք կատարել են շինարարական աշխատանքներ։ Վարադ-Սինին հաջորդել է նրա եղբայրը՝ Ռիմ-Սինը, որը շուրջ 30 տարի Լարսայի համար պայքարել է Բաբելոնիայի Համուրաբի թագավորի դեմ։ Համուրաբին, ի վերջո, գրավել է ոչ միայն Լարսան, այլև Ելամի արքայանիստ Ցամուտբալը։ Ելամում ապաստաևած Ռիմ-Սիևը համուրաբիի մահից հետո Փորձել է վերագրավել Լարսան, բայց հաջողություն չի ունեցել։ Մ․թ․ա․ 18-13-րդ դարերում Ելամը ենթարկվել է քասիթական ցեղերի տիրապետությանը։ Վերջինիս անկումից հետո Ելամը նոր վերելք է ապրել։ Իսկ Շուտրուկ-Նախունտ I թագավորը հիմնել է ուժեղ տերություն։ Թագավորությունն առավելապես հզորացել է նրա որդու՝ Շիլհակ-Ինշուշինակի օրոք, Ելամի սահմանները տարածվել են Պարսից ծոցից մինչև Նուգա, Եփրատից միևչև [[Կենտրոնական Իրան]]։ Նրա հաջորդի՝ Հուտելուտուշ-Ինշուշինակի ժամաևակ Ելամը եևթարկվել է բաբելակաև Նաբուգոդոնոսոր Գ թագավորի հարձակումևերիև և աևկում ապրել։ Այևուհետև Ելամի դեմ բազմիցս կռիվներ է մղել Ասորեստաևը, և Ելամը հաճախ դաշնակցել է Բաբելոնիային։ Աշշուրբանիպալ թագավորին ևաջողվել է մ․թ․ա․ 639 թվականին վճռական հաղթանակ տանել Ելամի դեմ, նրան ենթարկել Ասորեստանի գերիշխանությանը։ Մ․թ․ա․ 6-րդ դարից թուլացած Ելամը հպատակվևլ է Մարաստաևին, ապա Աքեմենյան Պարսկաստանին ն մտել նրանց տերության մեջ՝ որպևս առանձին սատրապություն։ Ելամի հնագույն պետական ավանդներին կռթնող Աքեմենյան առաջին գահակալները կրել են «Անչանի արքա» տիտղոսը ն թողել են նաև ելամերեն արձաևագրություևներ։ Ելամերեն բնագրերում Հայաստանը կոչվում է Խար-Մինայապ կամ Հար-Մինայապ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png