Մարկոս Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարկոս Գրիգորյան
պարս.՝ مارکو گریگوریان
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրԿրոպոտկին
Վախճանվել էօգոստոսի 27, 2007(2007-08-27)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[4][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան և  Իրան[5]
ԿրթությունAlborz High School?
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ժանրաբստրակցիոնիզմ[6] և դիմապատկեր[6]
Պարգևներ
ԶավակներՍաբրինա Գրիգորյան

Մարկոս Գրիգորյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…], Կրոպոտկին, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][2] - օգոստոսի 27, 2007(2007-08-27)[1][2][3][…], Երևան, Հայաստան[4][2]), սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Գրիգորյանը ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում։ Նախնական կրթությունն ստացել է Իրանում։ 1950 թվականին սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[8]։ 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։ Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում[9][10]։

1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան[11][12]։

Միջին Արևելքի արվեստի թանգարան (Երևան)

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է։ Այն ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։

Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art –ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է։

Բարձր հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման՝ ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում։

Մարկոս Գրիգորյանի աստանդականությունը՝ Հռոմ, Իրան, Նյու-Յորք, Հայաստան, վերաիմաստավորում է պլատոնիզմը, թե իսկական իմաստունը, ըստ էության, ճամփորդ է՝ քարանձավը լքած և ի վեր ելնող։ Արվեստագետը քայլում է միանժամանակ տարբեր տեղեր տանող ճանապարհներով՝ Կերպարվեստ, Հողարվեստ, Գորգարվեստ։ Եվ միայն նպատակի ազնվությունն է մի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ֆլորա Ադամյան, ամուսնացել են 1955 թվականին, 1960 թվականին ամուսնալուծվել են[15]։
  • Դուստրը՝ Սաբրինա Գրիգորյան (ծնվել է 1956 թվականին Հռոմում - մահացել 1986 թվականին, Նյու Յորքում) դերասանուհի[16]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսին Երևանի Զարուբյան փողոցի թիվ 57 տանը երկու դիմակավորված անձինք Գրիգորյանին ծեծի են ենթարկել՝ բութ գործիքով հարվածելով գլխին։ Նրանք ակնկալել են տանը գտնել Գառնու ամառանոցի վաճառքի գումարը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2007 թվականի օգոտսոսի 27-ին, Գրիգորյանը մահացել է սրտի կաթվածից Նոր Նորքի տանը, որտեղ մենակ է բնակվել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[17]։

Մեջբերումներ Մարկոս Գրիգորյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին, երբ ծանոթացա Մարկոսի հետ, ուղղակի հիացած էի նրանով։ Ուսումնասիրելով նրա կյանքը՝ հասկացա, որ նա պրոֆեսիոնալ է բոլո՛ր բնագավառներում։ Սակայն որքան էլ ցավալի է՝ Աստծուց նրան տրված էր այսպես. փառքի հասնելիս չէր հասցնում վայելել այն։ Ես հպարտ եմ, որ նման ընկեր ունեի
- Ցվետանա Պասկալևա (կինովավերագրող, լրագրողուհի)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://n2t.net/ark:/99166/w6sf3f56
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://referenceworks.brillonline.com/entries/encyclopaedia-iranica-online/*-COM_11148
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ
  4. 4,0 4,1 4,2 http://bpimuseum.ir/en/artists/33
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 http://www.artnet.com/artists/marcos-grigorian/
  7. 7,0 7,1 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG226981
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  9. exhibit at NYU
  10. «Մարկոս Գրիգորյանը և գորգարվեստը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  11. «Միջին Արեւելքի թանգարանը հիմնանորոգումից հետո բացել է դռները նորացված ցուցադրությամբ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  12. «Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Մարկո Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  14. Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում, կրթված Հռոմում… Մարկոս Գրիգորյան (լուսանկարներ)
  15. «GRIGORIAN, Marcos – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  16. Kalāntari, pp. 134-37.
  17. «Մարկոս Գրիգորյանը կասկածում էր իր շրջապատին». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  18. Մատենագիտություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]