Կապույտ մզկիթ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կապույտ մզկիթ (այլ կիրառումներ)
Երևանի Կապույտ մզկիթ
պարսկերեն՝ مسجد کبود

Տեղագրություն Հայաստան Երևան, Հայաստան
Կառուցման ավարտ 1766
Ճյուղ/ավանդույթ Շիա իսլամ
Կարգավիճակ գործող
Հիմնադիր Հուսեյնալի խան Քաջար
Ճարտարապետություն
Ոճ Իսլամական
Բարձրություն 24 մ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կապույտ մզկիթ (պարսկերեն՝ مسجد کبود), գործող մզկիթ Երևանում։

Պատմություն[խմբագրել]

Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները։ Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի։ Երկու մզկիթ է վեր խոյանում՝ մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը։ Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով։ Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը։ Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը։ Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։