Երևանյան լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանյան լիճ
Տեսակջրամբար
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ԲԾՄ908 մետր
Խորություն8 մետր
Մակերես0,95 կմ²
Ծավալ4,8 խորանարդ հեկտոմետր
Ավազանի երկիր Հայաստան
Լիճ հոսող գետՀրազդան
Լճից հոսող գետՀրազդան
Ձևավորում1970
Քարտեզ
Քարտեզ

Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3[1]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։

Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։

Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։

Թռչունները ապրում են լճում։ արծաթափայլ որոր, սպիտակ արագիլ, սև փարփար, բույն դնում է մեծ սուզակ.

Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[2]։

Ափին գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 230 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երևանյան լիճը և Շավարշ Կարապետյանը՝ կենդանի պատմություն». mediamax.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 582