Գեթսեմանի մատուռ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեթսեմանի մատուռ (Երևան)
Գեթսեմանի մատուռը

##Գեթսեմանի մատուռ (Երևան) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Երևան Երևան Կենտրոն
Կոորդինատներ 40°10′41″ հս. լ. 44°30′47″ ավ. ե. / 40.178056, 44.51305640°10′41″ հս. լ. 44°30′47″ ավ. ե. / 40.178056, 44.513056
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մարզ Երևանի
Շրջան Կենտրոն
Ներկա վիճակ Քանդվել է 1936-ին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 11-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար


Գեթսեմանի մատուռ - գտնվել է Երևանի կենտրոնում։ Նրա տեղում է կառուցվել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։

1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ:

Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։[1]

[խմբագրել] Հետաքրքիր

2007 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրված է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։[2]

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Ալեքսանդր Թամանյան, Փաստաթղթերի ու նյութերի ժողովածու, Երևան, 2000թ.:
  2. Հայաստանի հանրային ռադիոյի կայք
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ