Հուսիկ Ա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուսիկ Ա Պարթևից)
| Հուսիկ Ա | |
|---|---|
| Կառավարում | |
| Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (4-րդ) |
| Ժամանակամիջոց | 341-347 թթ. |
| Եկեղեցի | |
| Անձնական տվյալներ | |
| Ծնվել է | 295 թ. |
| Հայր | Վրթանես Ա |
| ← Վրթանես Ա |
|
| Հուսիկ Ա | |
| Ծնունդ | 295 |
|---|---|
| Վախճան | 347 |
| Եկեղեցի(ներ) | |
| Պաշտամունքի վայր(եր) | |
Հուսիկ Ա Պարթև (295-347), Ամենայն Հայոց Կաթողիկոս 341-ից։ Գրիգոր Ա Լուսավորչի թոռը։ Հաջորդել է հորը՝ Վրթանես Ա Պարթևին։ 307-ին ամուսնացել է Տիրան թագավորի դստեր հետ։ Կաթողիկոս է դարձել կնոջ մահից հետո։ Տիրանի հրամանով բրածեծ է արվել (թագավորին նախատելու պատճառով) և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում (ենթադրվում է, որ նա դատապարտել է Տիրանին՝ հեթանոսության հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու համար)։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |