Հոգոց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոգեաց վանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոգոց վանք (այլ կիրառումներ)
Հոգոց վանք
Վանքային համալիր
ՏեղադրությունՎասպուրական, Անձևացիք, Վանա լիճ
ԱշխարհՎասպուրական
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Ըստ ավանդության Բարդուղեմիոս առաքյալը
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
ԱվերումՄեծ Եղեռն
Հոգոց վանք (Թուրքիա)##
Հոգոց վանք (Թուրքիա)
Հոգոց վանք (Մեծ Հայք)##
Հոգոց վանք (Մեծ Հայք)
38°19′58″ հս․ լ. 43°09′55″ ավ. ե.HGЯO

Հոգեաց վանք (Հոգվոց վանք, Հոգոց վանք), հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալ ը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․ Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն էր (1669-ին, 1670-ին ծաղկված ավետարանները, 1696-ի բժշկական ձեռնարկը ևն), 1730-65-ին՝ վերակառուցվել, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հյուսիսից հաղորդակից է Սուրբ Սիոն եկեղեցուն՝ արևելքից պայտաձև խորանով թաղածածկ դահլիճ, որի աղոթասրահը ընդլայնված է շնորհիվ հյուսիսային և հարավային կողմերում առաջացած, խորշանման թաղածածկ մասերի (հատուկ է Վասպուրականի միանավ դահլիճներին)։ Հոգեաց վանքը վանք-ամրոց է՝ պաշտպանական, երկշարք, 7-8 մ բարձրությամբ պատերով, որոնց անկյուններում և արևմտյան պատի կենտրոնում կիսաբոլոր աշտարակներ են։ Մուտքը հարավից է։ Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հյուսիսարևմտյան հատվածում՝ հարավարևելյան անկյունային աշտարակով։ Հարավային երկրորդ շարք պարսպապատերին ներսից կից են օժանդակ կառույցներ։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների (լուսավորվում են երդիկներից) և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 499