Սկիհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկեղեցական Սկիհ

Սկիհ, փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) արծաթյա եկեղեցական անոթ, որի մեջ լցնում են գինի՝ Պատարագի ժամանակ նվիրագործելու համար։ Սկիհները պատվել են բուսական զարդանախշերով, դրվագվել կամ փորագրվել են 12 առաքյալների պատկերները։ Ունենում են մակագրություն («ի վայելումն Պողոս վարդապետի» կամ «ի վայելումն Գրիգոր վարդապետի» և այլն), պատրաստման թվականի նշումով։

Խորհրդավոր նշանակություն ուներ «սուրբ սկիհը», որի առկայությունը բազմիցս մատնանշվում է համաշխարհային պատմությունում։ Այն իր խորհրդավոր դերն է ունեցել Լեոնարդո Դա Վինչիի ՝ Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում։

Ըստ որոշ ինֆորմացիաների «սուրբ սկիհը» երկար ժամանակ գտնվել է տաճարականների մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։