Քորեպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քորեպիսկոպոս, հոգևոր աստիճան Հայ եկեղեցու պատմության վաղ շրջանում: Թեմական առաջնորդի`եպիսկոպոսի տեղապահ: Սովորաբար կարգվում էր ընդարձակ եպիսկոպոսական թեմերում և, իբրև օգնական կամ տեսուչ, տեղերում (գավառներում) գործադրում եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը: Համապատասխանում է Արևմտյան եկեղեցիների վիկարիոսի (լատ.vicarius-տեղակալ) հոգևոր պաշտոնին:

Նրանց երբեմն կոչել են նաև գավառական եպիսկոպոսներ: Պատմիչներ Զենոբ Գլակը (IV դ.), Փավստոս Բուզանդը (IV–V դդ.), Եղիշեն (V դ.) հիշատակել են քորեպիսկոպոսների: Քորեպիսկոպոսների աստիճան անցյալում ունեցել են նաև Հույն և Վրաց եկեղեցիները: Ներկայումս Հայ եկեղեցում նման հոգևոր աստիճան չկա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png