Հովհաննես Կոզեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կոզեռն
Ծնվել էանհայտ[1]
Տարոն
Մահացել էանհայտ[1]
Երևան[1]
ԳերեզմանԿոզեռն[1]
Մասնագիտությունտոմարագետ

Հովհաննես Կոզեռն Տարոնացի (անհայտ[1], Տարոն - անհայտ[1], Երևան[1]), 11-րդ դարի առաջին կեսի հայ գիտնական, տոմարագետ։

Կրել է «հայոց վարդապետ» պատվանունը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1022 թվականին հայոց կաթողիկոսի հետ այցելել է Տրապիզոն, որտեղ Հայոց թագավորի անունից բանակցություններ են վարել Բարսեղ Բ կայսեր հետ՝ Հովհաննես-Սմբատ Բագրատունու մահից հետո նրա թագավորության հողերը Բյուզանդիային հանձնելու շուրջ[2]։

Կաթողիկոսները, ինչպես նաև հայ ու բյուզանդացի թագավորները նրան դիմել են արևի խավարումների ու երկրաշարժերի պատճառները հասկանալու համար[3]։ Այսպես Մաթեոս Ուռհայեցին գրում է, որ բյուզանդական Վասիլ կայսրը դիմում է հայոց Հովհաննես թագավորին (1020-1042), որպեսզի Հովսեփ Ընծայեցուն ու Հովհաննես Կոզեռնին ուղարկի Կոնստանդնուպոլիս՝ Զատկի տոնի խաթարման պատճառները հասկանալու համար[4]։

Կյանքի վերջին տարիներին ապրել ու ստեղծագործել է Երևանում՝ Սբ․ Անանիայի դամբարանին կից վանքում, որտեղ այսօր կանգուն է Երևանի Զորավոր Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Իր վերջին կանխատեսումը նա արել է 1036 թվականին[2]։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթևոս Ուռհայեցու հավաստմամբ Հովհաննես Կոզեռնը հեղինակել է հետևյալ երկերը, որոնք չեն պահպանվել.

  • «Գիր հավատոց»
  • «Պատմութիւն Բաքրատունեաց»

Գրել է տոմարագիտական աշխատություններ, դրանց թվում.

  • «Մեկնութիւն տոմարի»

Նրան է վերագրվել «Տեսիլ» վերտառությամբ անվավեր գրվածքը, որը սակայն ստեղծվել է Կոզեռնի մահից հետո, թուրք-սելջուկների տիրապետության շրջանում և արտահայտում է քրիստոնյա տերությունների օգնությամբ Հայաստանը թուրք - սելջուկների լծից ազատագրելու ակնկալություններ, ուստի դրա իսկական հեղինակը հավանաբար շահարկել է Հովհաննես Կոզեռնի անունը։

Ուռհայեցի պատմիչը մի հետաքրքիր հիշատակություն է թողել։ Նա պատմում է, որ այդ ժամանակ հայոց աշխարհում հայտնվեց մի ալեխառն, ալեծածան մորուքով, տենդոտ աչքերով մի տարօրնիակ մարդ։ Ոչ ոք չգիտեր, թէ որտեղից ու ինչպես էր հայտնվել նա, ոչ ոք չէր ճանաչում նրան, չգիտեր անունը, ինքն էլ չէր ճանաչում ոչ ոքի և խուսափում էր որևէ մեկի հետ հարաբերելուց։

Նա թափառում էր և ամենուրեք որոտում։

- Վա յ ինձ, վա յ ինձ․․․

Այսքանը։ Ուրիշ ոչինչ։

Խե՞նթ էր, մարգարե՞, գուշա՞կ․․․

Ոչ ոք չէր կարողանում որոշել։ Իսկ նա չէր պատասխանում ոչ մի հարցի, իր մասին ոչինչ չէր ասում․ միակ խոսքն այդ "Վայն" էր։

Ոմանք նրան խենթ էին համարում, շատերը՝ իմաստուն, գտնելով, որ նա Նեռի գալուստն էր կանխագուշակում։ Հայոց թագավորն ու կաթողիկոսը պատվիրակներ ուղարկեցին իր իմաստությամբ ու սրբակեցությամբ հռչակված մի վանականի՝ Հովհաննես Կոզեռնի մոտ, խնդրելով տալ այդ երևույթի մեկնությունը։ Կոզեռնը գետնի վրա թավալվելով, հառաչելով ու ողբալով սարսափելի բաներ ասաց նրանց․ Քրիստոսը իր մկրտության ժամանակ հազար տարով կապել էր սատանային, և ահա լրացել է այդ հազար տարին, սատանան ազատվել է իր կապանքներից և անպատմելի չարիքներ պիտի բերի աշխարհի գլխին։ Հիրավի, 1033 թ․ մի ահեղ երկրաշարժ եղավ, ապա հայոց հողը սկսեցին ներխուժել հեծյալ, շեղաչ ցեղեր, որ հմուտ նետաձիգներ էին, ռնգաձայն, ահազդու կանչեր էին արձակում, անխիղճ էին, արյունռուշտ ու ավերող։

(Վահագն Դավթյան, "Համառոտ Պատմություն Հայոց" - էջ 58 "Վահան", Երևան 1992)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ամենահին գերեզմանատունը (այժմ՝ թաղամաս), որտեղ թաղված է եղել Կոզեռնը[5], կրում էր նրա անունը, իսկ Կոնդում նրա անվամբ կա փողոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Казинян, Арис (2013). Армения - с крестом или на кресте. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ղաֆադարյան, Կարո (1975). Երևան․ միջնադարյան հուշարձանները ու վիմական արձանագրությունները. Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն. էջ 49.
  4. Ուռհայեցի, Մաթևոս (1898). Ժամանակագրություն, Բ տպագրություն. Վաղարշապատ. էջեր 67–74.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Առաքել Դավրիժեցի, «Պատմություն», Երևան, Սովետական գրող, 1988, էջ 248
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 562
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։