Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՆորք-Մարաշ վարչական շրջան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church (Nork) Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Գտնվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասի բարձունքին։ Նախկինում գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։

1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ XX դարի սկզբին եկեղեցին կրկին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։

Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ինչպես Նորքից, այնպես էլ այլ բնակավայրերից։

1990 թվականի ապրիլից սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ Նախաձեռնողը Նորք-Մարաշի բնակիչներն էին՝ «Նորք-Մարաշ» հայրենակցական միության հանգանակած միջոցներով։ Եկեղեցին կրկին գործում է 1995 թվականից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]