Սուրբ Սարգիս եկեղեցի (Արգավանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրգավանդ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՍուրբ Սարգիս
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 St. Sarkis church (Argavand) Վիքիպահեստում

Սուրբ Sargis Սարգիս եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արգավանդ գյուղում։ Ընդգրկված է Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Արգավանդ գյուղի կենտրոնում՝ գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում։ Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, եզրերինը՝ թաղակապ ուղղանկյուն ավանդատներով։ Երկայնական պատերի որմնամույթերը պահում են թաղակապ երկլանջ ծածկը՝ կառուցված փայտե հեծաններով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Կառուցվել է գորշ տուֆով։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին գործել է որպես մատուռ։

Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից տեղեկանում ենք եկեղեցու կառուցման մասին, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի։

1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է։ Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.