Ավանի տաճար
|
|
|
| Եկեղեցի | |
|---|---|
Ավանի տաճարը
|
|
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Այրարատ |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Հիմնադիր(ներ) | Հովհան Բագարանցի |
|
|
|
| Կարգավիճակ | Կիսավեր |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. տիպ | Հռիփսիմեատիպ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
| Կառուցման ավարտ | 602 թ. |
| Ավերում | 1679 թ. հունիսի 4 |
|
|
|
| Գմբեթների թիվը | 5 |
|
|
|
|
|
|
Ավանի տաճար — կիսաքանդ հայկական առաքելական եկեղեցի Երևանի Ավան համայնքի հյուսիսային մասում:
[խմբագրել] Պատմություն
Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը: VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում: Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի: Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601 թթ): 602 թ պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը: Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից` հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը: Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է: