Մամլուքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամլուք, 1779 թվականի նկար

Մամլուքներ (արաբ․՝ مملوك‎‎, բառացի թարգմանաբար՝ սեփականություն), զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։

Մամլուքները սկզբում կազմում էին եգիպտական բանակի հատուկ ընտրանի, և որոնք դարձան խաչակիրների դեմ պայքարող գլխավոր ուժը։ Մամլուքները ազատություն ստացած ստրուկներ էին, ովքեր անցել էին զինվորական ծառայության։ Այուբյանների ժամանակ մամլուք բեյերը զգալի տիրույթներ ձեռք բերեցին և փաստացի նրանք Այուբյանների վերջին ժամանակներում իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում։

1250 թվականին մամլուքները անցնում են Եգիպտոսի իշխանության գլուխ, և նրանց օրոք Եգիպտոսն ունենում է տնտեսական և մշակութային մեծ վերելք։ 1375 թվականին մամլուքները գրավում են Կիլիկիայի հայկական թագավորությունը և մայրաքաղաք Սիսը, գերի վերցնում արքա Լևոն Զ-ին և ընտանիքին։ Դրանից հետո փաստացի Կիլիկիայի Հայկական Թագավորությունը դադարում է գոյություն ունենալուց։ 1515 թվականին Կիլիկիան գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։

1516 թվականին օսմանյան բանակները Սիրիայի տարածքում ջախջախիչ պարտության են մատնում մամլուքներին և շուտով նվաճում են Եգիպտոսը։ Մամլուքներն իրենց գոյությունը շարունակում են օսմանյան իշխանության ներքո։

1808 թվականից սկսած Եգիպտոսի փաշա Մուհամմադ Ալին նրանց զրկում է մեծ իրավունքներից՝ այդ թվում հողատիրական իրավունքից և 1811 թվականին գրեթե բնաջնջում նրանց։ Արդյունքում սպանվում է մոտ 4000 մամլուք, փրկվածների մի մասն էլ փախչում է Սուդան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան Վ. Ա. Հայերը - Նապոլեոնի ուղեկիցներ. Պատմություններ և առասպելներ։ Երևան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, 2009. ISBN 978-9939-52-163-3
  • D. Nicolle, A. McBride «The Mamluks 1250—1517» - «Osprey Publishing», 1993 ISBN 1-85532-314-1
  • БАХРИТЫ. Династия мамлюкских султанов, правивших в Египте в 1250 - 1382 гг.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամլուքներ» հոդվածին։