Կիսասարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսասարկավագ, դպրից որոշակի իրավունքներով (օրինակ՝ բուրվառ օգտագործելու կամ սկիհին դիպչելու իրավունք) առավելություն ունեցող եկեղեցականն է, որը սակայն որոշ կարևոր իրավունքներով զիջում է բուն սարկավագությանը (այդ իսկ պատճառով՝ կիսասարկավագ)։ Կիսասարկավագը ծիսական արարողությունների ժամանակ ձախ բազկին ուրար (բազկուրար) է կրում (ուրարը նեղ և երկար երիզ է՝ նախատեսված սարկավագական հանդերձի համար. այն խորհրդանշում է Քրիստոսի լուծը), ինչը նշանակում է, որ անձը պատրաստակամ է տանել Քրիստոսի լուծի քառորդ մասը։ Կիսասարկավագին դիմելու և ողջունելու հատուկ ձևեր Հայոց Եկեղեցում նույնպես չկան։