Սարկավագ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարկավագ - կուսակրոն կրտսեր սպասավոր վանքերում։ Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։