Քշոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատարագի ժամանակ դպիրը քշոցը ձեռքին

Քշոց, Նախնական շրջանում, երբ քրիստոնեությունը հալածվել է, քրիստոնյաները թաքնվել են գետնադամբարաններում և Սուրբ Հաղորդության խորհուրդը կատարել են այնտեղ։ Քշոցներն այդ ընթացքում ծառայել են որպես ճանճ, միջատ քշելու համար։ Հետագայում այդ կիրառությունը վերացավ, և քշոցը դարձավ ուրախ նվագարան Սուրբ Պատարագին մասնակցող դպիրների ձեռքին։

Քշոցի Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քշոցը սկավառակաձև է՝ ամրացված փայտե երկար (1.5-2 մետր) կոթի վրա։ Սկավառակի վրա երկու կողմերի ծայրերին պատկերված են հրեշտակներ, իսկ կենտրոնում՝ վեցթևյան հրեշտակներ՝ խորհրդանշելով քշոցի այլաբանական դերը՝ հրեշտակների ներկայությունը Սուրբ Խորանին։ Նրա եզրերը զարդարված են բոժոժներով (շատ փոքր զանգակներով), որոնք արարողության խորհրդավոր պահերին դպիրների կողմից շարժվելով՝ զվարթ հնչյուններ են արձակում՝ խորհրդանշելով հրեշտակների փառաբանությունը։

Գործածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քշոցները գործածվում են հատկապես Սուրբ Պատարագին.

1. Թափոր դուրս գալիս

2. Ավետարանը և Սուրբ Խորհուրդը վերաբերելիս

3. «Սուրբ Աստված», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Սուրբ Սուրբ», «Որդի Աստծո», «Հոգի Աստծո», «Հայր մեր» և «Միայն սուրբ» երգելիս և այլն։

Քշոցը գործածվում է նաև եկեղեցական այլ արարողությունների ժամանակ. օրինակ՝ սրբալույս Մյուռոնը և սրբերի մասունքները վերաբերելիս, Խաչվերացի երեկոյին, «Այսօր դասք հրեշտակաց» երգելիս և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]