Կրմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կրմեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Երիցվանք
ԲԾՄ375 մետր
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կրմեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կրմեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Կրմեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 95 կմ հարավ-արևելք՝ Հակարի գետի ստորին հոսանքի աջ ափին[2]։

Ամիրյան, Երվանդակերտ և Երիցվանք գյուղերի հետ միասին կազմում է Երիցվանք համայնքը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 26 մարդ է։ 2015 թվականին ուներ 45 մարդ, կար 10 տնտեսություն[2]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 32 30 23

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. էջ 302.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։