Որոտան (քաղաք, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Քաղաք
Որոտան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Որոտան համայնք
Բնակչություն556 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Որոտան (քաղաք, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Որոտան (քաղաք, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Որոտան, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[1][2][3][4][5][6], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի քաղաք, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Կուբաթլուի շրջան վարչական կենտրոնը։

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա։

Անդոկաբերդ, Բարկուշադ, Դողար, Վանանդ գյուղերի հետ միասին մտնում է Որոտան համայնքի մեջ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկա, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել:։ Որոտան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են որոշ քանակությամբ սեզոնային բնական աղբյուրներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Որոտան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 556 մարդ, կա 162 տնտեսություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  4. 4,0 4,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. 6,0 6,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 375.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)