Քարեգահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարեգահ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես3360.9 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն184 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարեգահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քարեգահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Քարեգահ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի բնակավայր[7]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Քարեգահ է[2][3][4][5]։ Ադրբեջանցիներն այն անվանում են Քարիղահա[7]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարեգահ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Բնակավայրը լեռնային է, որի տարածքով հոսում է Հագարի գետը։ Ունի 3360,9 հա տարածք, որից 2503,6 հա-ը անտառային նշանակության հողեր են[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 4 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 51 կմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում տեղադրված ադրբեջանական ականներից մաքրելու նպատակով 2014 թվականին հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվել էր Քարեգահ գյուղի տարածքի ամբողջական ականազերծման աշխատանքներ[8]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 23-ի կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը «Գրադ» տեսակի համազարկային կայանքներից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, որի հետևանքով պատճառվել են նյութական վնասներ[9][10][11][12]։

2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է[13], հանձնվել Ադրբեջանի զինված ուժերին[6][14], սակայն գյուղի տարածքում թվականի նոյեմբերի 10-ից տեղադրվել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման դիտակետերից մեկը, որը պետք է վերահսկեր «Բերձորի միջանցքը»[15][16][17]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Արցախում տեղակայված ռուսական զորամիավորման աջակցությամբ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին։ Քարեգահից հանվել է Արցախում տեղակայված ռուսական հենակետը և բնակավայրի տարածքը հանձնվել[17]։

44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ըստ հրապարակված տվյալների Քարեգահ գյուղից զոհվել է Մանվել Ռուբիկի Դոդորյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող[18]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Քարեգահ գյուղը մտնում է համանուն համայնքի մեջ և հանդիսանում է համայնքի միակ բնակավայրը[2]։

Մինչև 2020 թվականը Քարեգահ գյուղը համարվում էր զարգացող բնակավայր․ վերակառուցվում և կառուցվում էին նոր առանձնատներ, պարբերաբար տարբեր տեսակի ներդրումներ են կատարվել[5][19]։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ[2]։

Քարեգահում կար նաև երիտասարդական կենտրոն[5]։

2017 թվականին որոշվել էր գյուղում կառուցել մեկհարկանի բազմաբնակարանային շենքեր[19]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Բերձորի ազատագրման ռազմագործողությունից և Քաշաթաղի շրջանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատվելուց հետո բնակավայրում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։

2020 թվականիսեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][14]։

Ստորև ներկայացված է Քարեգահ գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի 2005 2008 2009 2010 2015 2021
Բնակիչ 193[20] 208[21] 199[21] 185[21] 184
(52 տուն)[2]
0 (հայ)[6][14]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարեգահ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 37 աշակերտ[2]։

Բնակավայրում կար նաև մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 18 երեխա[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյողատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։ Բնակավայրի տարածքի 735,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։ Աշխատատեղեր կային նաև անտառտնտեսությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին, (արխիվացված 27․10․2022թ․)։
  4. 4,0 4,1 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Քարեգահ. Քաշաթաղում գյուղերը նաեւ զարգանում են» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  6. 6,0 6,1 6,2 6,3 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
  7. 7,0 7,1 Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  8. «Հայկական սփյուռքի նվիրաբերած գումարով արցախյան գյուղը կմաքրվի ականներից» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  9. «Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը, հարվածներ են հասցվել Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածին» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
  10. «Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը» հոդված irates.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
  11. «Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
  12. «Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը. Արցախի ԱԻ» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  13. «Ովքե՞ր Արցախում կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից» հոդված radar.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  14. 14,0 14,1 14,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող Արցախի 121 բնակավայրերի ցանկը» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  15. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
  16. Заявление Президента Российской Федерации.(ռուս.)
  17. 17,0 17,1 «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքը» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
  18. «Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. razm.info» հոդված 168.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  19. 19,0 19,1 «Քաշաթաղի շրջանի Միջնավանն ու Քարեգահը բազմաբնակարանային շենքեր կունենան» հոդված artsakh.news կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
  20. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամարի տվյալներ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից, (արխիվացված 18․06․2022 թ․)։
  21. 21,0 21,1 21,2 «Արցախի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.