Քարոտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարոտան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Վարդաբաց համայնք
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Քարոտան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քարոտան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Քարոտան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Վարդաբաց գյուղի հետ միասին կազմում է Վարդաբաց համայնք[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Որոտան և Աղավնո-Հակարի գետերի միջև[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հարավ՝ ծովի մակերևույթից 420 մետր բարձրության վրա է գտնվում միջնադարյան ամրոց բնակատեղին, որն ունի օվալաձև հատակագիծ։ Մուտքը հարավային կողմից է, որտեղ պահպանվել են երկու կիսավեր աշտարակները։ Ամրոցը շրջապատված է եղել պարսպով, որ նույնպես հիմնականում ավերված է։ Ենթադրվում է, որ պարսպի հաստությունը որոշ հատվածներում հասել է 2 մետրի։ Վերջին շրջանում հնավայրում մասնակի ուսումնասիրություններ է կատարել հնագետ Գ. Սարգսյանը, ըստ որի ամրոցը ավելի վաղ շրջանում է հիմնվել[3]։

Բնակավայրը հայաթափվել է 18-20-րդ դարերի ընթացքում, երբ այստեղ են թափանցել թուրքացած քոչվոր քրդերը։ 20-րդ դարի սկզբներին գյուղը հայտնի է Քևդադիխ անունով։ 1920 թվականին տարածաշրջանի գյուղերը բռնակցվել են խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին Քևդադիխը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Կուբաթալուի շրջանի կազմում։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է։ Բնակավայրը վերաբնակեցվել է 1998 թվականին, և առաջին վերաբնակիչներն են եղել ծննդով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից Հրայր Մակարյանի, այնուհետև Յաշա և Գրիշա Մակարյան եղբայրների ընտանիքները։ Նրանք հիմնականում «Սևան» ջոկատի անդամներն են և մասնակցել են արցախյան պատերազմին ու պարգևատրվել են տարբեր շքանշաններով։ Համայնքից 15 հոգի մասնակցություն ե ունեցել ապրիլյան պատերազմին[3]։

2006 թվականին գյուղը վերանվանվել է Քարոտան։ Բնակավայրն ընդգրկված է Վարդաբաց համայնքի կազմում։

2007 թվականին հիմնադրվել է գյուղի դպրոցը, որտեղ նույն թվականից գործում է նաև երաժշտական դասարան։ Գյուղի միջնակարգ դպրոցնեն այցելում նաև հարևան՝ Փակահան, Շիրակ, Կումայրի,Վարդաբաց,Մամարք, Հալե գյուղերի երեխաները։ Աշակերտների թիվը սկզբում հասնում էր 63-ի, իսկ ուսուցիչների և օժանդակ աշխատողների թիվը՝ 18-ի։ 2018 թվականին դրությամբ դպրոցն ուներ 30 աշակերտ, 12 ուսուցիչ և օժանդակ աշխատող։ 1998-2012 թվականներին դպրոցի տնօրենն էր Օնիկ Նաջարյանը 2012-2015 թվականներին ՝ Հռիփսիմե Կարայանը, 2015-2016 թվականներին Մկրտիչ Ղազարյանը, 2016 թվականից՝ Սաթենիկ Սարգսյանը[3]։

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Քարոտան գյուղում բնակվում էր 68 մարդ, կար 16 տնտեսություն[2]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 57 44 49

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 709–710.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.