Արտակ Ղուլյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Արտակ Ղուլյան | |
|---|---|
հայ ճարտարապետ |
|
| ԱԱՀ՝ | Արտակ Բենիկի Ղուլյան |
| Ծննդյան օր՝ | Դեկտեմբերի 28, 1958 |
| Ծննդավայր՝ | |
Արտակ Բենիկի Ղուլյան (ծնվ. Դեկտեմբերի 28, 1958) հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1958 թվականի Դեկտեմբերի 28-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։
[խմբագրել] Կրթություն
- 1976 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
- 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։
- 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։
[խմբագրել] Աշխատանքային գործունեություն
- 1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապեության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով Ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։
- 1988-1991 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։
- 1991-1994 Հայաստանի հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության Գիտաարտադրական արվեստանոցի Միջնադարի բաժնի վարիչ։
- 1994-ից Ա.Ղուլյանը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։
- 1988-ից մինչ այժմ համատեղությամբ դասավանդում է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, այժմ՝ ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։
- 2002-ից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապեության տեսության ու պատմության գծով։
[խմբագրել] Գիտական աշխատանքներ
- 1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։
- 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
- 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001թ./ [1][2][3]
[խմբագրել] Ստեղծագործական աշխատանքներ
- 1992 թվականին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
- 2000 թվականին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած՝ քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։
- 2005-2008 թթ. նախագծել է Մոսկվայի հայկական Մայր եկեղեցու ճարտարապետական համալիրը[4][5][6] և Պոկլոննայա Գորա հուշահամալիրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Նույն թվականներին նախագծել է Արտաշատի Սուրբ Հովհաննես,[7] Աբովյանի Սուրբ Հովհաննես[8] և Երևանի Էրեբունի թաղամասի Սուրբ Մեսրոպ Մաշտոց[9][10] և Արաբկիր թաղամասի եկեղեցիները, ինչպես նաև նոր եկեղեցիներ Սևան և Բերդ քաղաքների համար։
- 2001-2008 թթ. նախագծել է հայկական նոր եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքների համար։
- 2007 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի բակում Ա. Ղուլյանի նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ Քաղաքաշինության նախարարության` տարվա լավագույն հուշակոթող մրցանակին։[11]
- 2007-2008 թթ. նախագծել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին՝ Հորդանանում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։
[խմբագրել] Տպագրված աշխատանքներ
- Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001 թ. /մենագրություն/։
- 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ http://www.allbookstores.com/author/Artak_Ghulyan.html
- ↑ http://89.249.207.20:8991/F/?func=find-b&find_code=SYS&local_base=ALC01&request= 000247291
- ↑ http://aniv.ru/view.php?numer= 11&st= 8
- ↑ http://www.azg.am/AM/2006090616
- ↑ http://www.azg.am/AM/2009011314
- ↑ http://www.azg.am/AM/2009100715
- ↑ http://www.araratian-tem.am/history.php?id= 5&lang=A
- ↑ http://www.armtown.com/news/am/yer/20060824/25917/
- ↑ http://www.azg.am/AM/2006072220
- ↑ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid= 40650
- ↑ http://www.nv.am/15yan/obshestvo.htm