Կտուց կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտուց կղզի
Տեսակլճի կղզի և անմարդաբնակ կղզի
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորTuşba?
Երկարություն0,73 կմ
Լայնություն0,4 կմ
Մակերես0,14 կմ²
ՀուշարձաններԿտուց անապատ
Քարտեզ
Քարտեզ

Կտուց (թուրքերեն՝ Çarpanak Adası), կղզի Վանա լճի արևելքում, ափից 1 կմ հեռավորությամբ։ Մտել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառի մեջ։ Կղզու անվանման պատճառը բնության երևույթն է. լճի տեղատվության ժամանակ Կտուցը դառնում է թերակղզի։

Կտուց անապատի ընդհանուր տեսքը Կտուցի թեմը կազմում էին Մարմետ, Ամենաշատ, Խավենց, Անանավանք, Եկմալ և Ճիրաշեն գյուղերը։ Նրան էին պատկանում մերձափնյա հացաբեր դաշտերը, որոնցում աշխատում էին միաբանության (100 անձ) մշակները։ Կտուցի անապատի հյուրանոցները կամ օթևանները, որոնք կոչվում էին «Դրսի տունք», կառուցված էին լճափին։ Ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։ Կղզում ներկայումս կանգուն է Կտուց անապատի համալիրի մի մասը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։

Կտուց անապատ

15-րդ դարի անապատը վերանորոգվել է, սակայն 16-րդ դարի ավերվել և ամայացել է։ 17-րդ դարի սկզբում Լիմ անապատի միաբանության մի մասը տեղափոխվել է Կտուց կղզի։ Քանդված եկեղեցիներից վերակառուցվել է միայն սուրբ Կարապետը (1712 թվականին, ճարտարապետ՝ Բաղիշեցի Խոշխաթար)։ Համալիրի հիմնական շենքերը՝ սրբատաշ սպիտակ ֆելգիտից կառուցված եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (18-րդ դար), լավ են պահպանվել, եկեղեցու մեկ զույգ գմբեթակիր մույթերով աղոթասրահը ավարտվում է երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով, բեմի յոթանիստ աբսիդով։ Ութանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է մույթերի և աբսիդի անկյունների միջև ձգվող կամարների վրա։ Արտաքին հարդարանքը զուսպ է, ինտերիերը ծածկված է որմնանկարներով։ Գրեթե քառակուսի հատակագծով գավիթն ունի չորս մույթ, որոնց և պատերին կից որմնամույթերի միջև ընկած կամարներով շենքի ներքին տարածությունը բաժանվում է ինը հատվածի։ Գավթի արևմտյան դռան առջև, զույգ մույթերի վրա բարձրանում է զանգակատունը։

Հյուսիսային պատից դուռ է բացվում դեպի ուղղանկյուն բեմով սուրբ Հրեշաակապետաց կից մատուռը, որտեղ պահվել են անապատի ձեռագրերը։ Համալիրի հյուսիսարևմտյան միջանցքի շուրջը երկշար դասավորված, մեկ կամ հազվադեպ երկու սենյականոց, մութ և ցածր խցերը, արևելյանում՝ հյուրատունը, իսկ հարավում՝ վանահոր բնակարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 671