Նաիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Նաիրի
Արարատյան Թագավորություն
Անտիկ ժամանակաշրջան
Մ.թ.ա. 591 - մ.թ. 428
Երվանդյան Հայաստան
Մեծ Հայք
Քրիստոնեության տարածում
Ծոփքի թագավորություն
Հռոմեական Հայաստան
Արքայական տոհմեր.
Երվանդունիներ
Արտաշեսյաններ
Արշակունիներ
Միջնադար
429 - 1375
Մարզպանական շրջան
Բյուզանդական հատված
Արաբական արշավանքներ
Արաբական իշխանություն
Բագրատույնաց թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Զաքարյան Հայաստան
Արքայական տոհմեր.
Բագրատունիներ
Ռուբինյաններ
Հեթումյաններ
Զաքարյաններ
Արծրունիներ
Օտար տիրապետություն
1376 - 1918
Պարսկական
Օսմանյան
Ռուսական
Հայկական մարզ
Հայ ազգային շարժում
Համիդյան կոտորածներ
Հայոց Ցեղասպանություն
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայոց պորտալ

Նաիրի, մ.թ.ա. 13-11-րդ դարերում Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր»։ Մ․թ․ա․ XIV-XX դարերում ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհի մի շարք քաղաքական կազմավորումների մասին, որոնք հորջորջվել են Նարի կամ Նաիրի «երկրներ» ընդհանրացված անվանումով։ Դրանցից առանձնապես հիշատակվում են Կադմուխին (Կադմուք-Կորդուք), Մուշկին (Մոկս), Ալձին (Աղձնիք), Իշուան (Ծոփք), Դայանին կամ Դայաենին (Տայք) ևն, որոնք տարածվել են գերազանցապես Տիգրիս, Եփրատ գետերի վերին հոսանքների և դրանց վտակների ու ակունքների ընդարձակ շրջաններում։ Ասորեստանի հարձակումների ընդհանուր վտանգը դիմակայելու նպատակով Նաիրի «երկըրները» հարկադրված միավորել են իրենց զինված ուժերը, պաշտպանական համակարգը, նյութական միջոցները, ցեղային շահերը զուգակցել կամ ենթարկել ընդհանուր շահերին և ծավալել փոխհամաձայնեցված գործունեություն։ Ասորեստանի Թուկուլտի-Նինուրտա Ա թագավորը (մ․թ․ա․ 1243-21) Նաիրի «երկրների» դեմ արշավանքներում արդեն բախվել է 43, իսկ Թիգլատպալասար Ա թագավորը (մ․թ․ա․ 1115-1077)՝ նախ 23, ապա՝ 60 դաշնակից ցեղային իշխանությունների միացյալ ուժերի դիմադրությանը։ Մ.թ.ա. 10-րդ դարում Նաիրին ներառվեց Ուրարտուի կազմի մեջ:


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով