Ծամձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարաքենդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծամձոր
ադրբ.՝ Dərəkənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԴարաքենդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն54 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Ծամձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծամձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ծամձոր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը նախկինում անվանվել է Ծածմնձոր, Ծամձորի, հետո վերանվանվել է Ծամձոր։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ։ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են գյուղի, Հադրութի շրջանի Էդիլու ձորակի Էդիլու,Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուխ, Հախուլու, Ակնաղբյուր, Մարտունու, Ասկերանի շրջանների և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծամձոր գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Ջիլանի լեռնաճյուղերի ձորի երկու լանջերի վրա, Կարմրաքար գյուղից վերև, Ստեփանակերտ քաղաքից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի համայնքի վարչական տարածքում Սարինշեն գյուղը։ Ծամձոր գյուղի հողային տարածությունը կազմում է 3799,52 հա։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3799,52 հա տարածք, որից 1300,17 հա գյուղատնտեսական նշանակություն, 2461,5 հա անտառային հողեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության թիվը 1895 թվականի տվյալներով կազմել է 620 հայ բնակիչ, 1907 թվականի տվյալներով կազմել է 917 մարդ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով՝ 56 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով՝ 42 մարդ, 21 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 66 67 42

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1696 թվական), գերեզմանոց (16-18-րդ դարեր), կամուրջ (17-19-րդ դարեր), ջրամբար (19-րդ դար), հաշվառված է 5 հուշարձան։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամռանը տաք է, հուլիսի ջերմաստիճանը հասնում է +16 աստիճանից +20 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմեռը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում էին գյուղապետարան, բուժկետ, Առաքելի միջնակարգ դպրոցի Ծամձորի մասնաճյուղը, որտեղ սովորում են 8 աշակերտներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 192–193.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 120.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]