Տատյանա Մախմուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Մախմուրյան
Ծնվել էսեպտեմբերի 9 (22), 1910[1]
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1989(1989-07-10) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսֆիլմ (1937)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Դմիտրի Ֆելդման
Պարգևներ և մրցանակներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Տատյանա (Թագուհի) Լևոնի Մախմուրյան (Մախմուրովա) (սեպտեմբերի 9 (22), 1910[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1989(1989-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Համո Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մարոյի դերում։ Նույն թվականից աշխատել է Հայկինոյում։ 1936-1937 թվականներին սովորել է «Մոսֆիլմ»-ին կից դերասանական դպրոցում։

Մախմուրյանի լավագույն դերը Կեկելն է («Պեպո», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1935)։ Այլ դերերից են՝ Մասումե («Հանդիպում», ռեժիսոր՝ Գ. Գոմարտելի, «Վրացֆիլմ» ստուդիա), Անահիտ («Լույս և ստվերներ», ռեժիսոր՝ Ի. Պերեստիանի, Նանի («Գիքոր», ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան, 1934), Գայանե («Դավիթ Բեկ», ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան, 1944)[2]։

Աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական։ Ամուսնցած է եղել կինոօպերատոր Դմիտրի Ֆելդմանի հետ։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 20։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 166