Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունԳավառ
ՀասցեԳեղարքունիքի մարզ, Գավառ, Զորավար Անդրանիկի 5
Հիմնադրվել է1991
Կայքgallery.am/hy/Branches/Buniatyan/
Քարտեզ
Քարտեզ

Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ, ստեղծվել է 1991 թվականին ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի՝ Գավառ քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա[1]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահում ներկայացված են 19-20-րդ դդ. հայ և ռուս անվանի նկարիչների ստեղծագործություններ (գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ

Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը միակն է ՀԱՊ-ի մասնաճյուղերի շարքում, որի հավաքածուն ընդգրկում է աշխատանքներ ոչ թե պետական ֆոնդերից, այլ նվիրաբերվել է մասնավոր անձի կողմից։ Հավաքածուում ներկայացված է տարբեր ժամանակաշրջանների հայ և ռուս արվեստագետների ստեղծագործություններ՝ գեղանկար, գրաֆիկա և կոլեկցիոների դիմաքանդակը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան), ներկայացված են նաև Եղիշե Թադևոսյանի, Էդգար Շահինի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Ալխազյանի, Հակոբ Կոջոյանի, Հովհաննես Զարդարյանի, Գևորգ Գրիգորյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Ռուբեն Ադալյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Մարտին Պետրոսյանի և այլոց ստեղծագործություններ։

Հավաքածուի ռուսական արվեստի բաժնում ներկայացված են նկարիչներ Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Ա. Ֆոնվիզինի և Գ. Վերեյսկու գրաֆիկական գործերը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ, քաղաքի Զորավար Անդրանիկի 5 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրազեկ.am. «Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]