Սեյրան Խաթլամաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Սեյրան Խաթլամաջյան
Seyran Khatlamajyan in Yerevan in 1980 by Kaloust.jpg
Սեյրան Խաթլամաջյանը 1980 թվականին
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյան
Ծնվել է 1937, ապրիլի 20
Ծննդավայր Նոր Նախիջևանի մոտակա Չալթր գյուղ
Մահացել է 1994, սեպտեմբերի 14
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Ժանր Նկարչություն
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյան (1937, ապրիլի 20, Նոր Նախիջևանի մոտակա Չալթր գյուղ[1] - 1994, սեպտեմբերի 14,Երևան[2]), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ[3]։ Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը։[4]

Կենսագրություն[խմբագրել]

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում (Վաշինգտոն) և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել]

Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանի)՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975)[5]։ Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը։ Միաժամանակ մոտ էր Մարտիրոս Սարյանի (1880-1972) արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգևոր մտերմությամբ։[1] Դեռ երիտասարդ տարիներից Խաթլամաճեանը ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի և արվեստի պատմության խորը գիտելիքների վրա։[6] Աչքի էր ընկնում գունային զորեղ զգացողությամբ։ Սէյրան Խաթլամաճեանը արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը։[7] Սէյրան Խաթլամաճեանի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է։ Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր «Հեքիաթային Հայաստան»-ում և աբստրակտ ժանրում Խաթլամաճեանը չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի՛ կրկնել անգամ ինքն իրեն։ 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական և 90-ական թվականների վերացական կտավներում Խաթլամաճեանը վերակերտվում է՝ արտահայտելով իր մտքի գաղափարային զարգացումը՝ թէ՛ որպես գեղանկարիչ և թե՛ որպես մտավորական, այդպիսով նորարար փուլեր առաջացնելով իր իսկ արվեստում։ [8]

Ցուցահանդեսներ[խմբագրել]

  • 1964 թվականից Հայաստանի Նկարիչների միության կողմից կազմակերպված ամենամյա ցուցահանդեսների մշտական մասնակից
  • 1978 «Հայաստանի գույներ» և «Ութ հայ նկարիչ» ցուցահանդեսներ, «Drouant» պատկերասրահ, Փարիզ։ Նույն ցուցահանդեսները AGBU պատկերասրահում, Նյու Յորք
  • 1979 Հայ գեղանկարչության ցուցահանդես Գյուլբենկյանի ֆոնդում, Լիսաբոն
  • 1992 «Չորս հայ աբստրակցիոնիստ նկարիչ», Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Երևան
  • 1994 Հայկական մշակույթ և արվեստ, Բոխում, Գերմանիա
  • «Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1998 «Աբստրակցիաներ. հայացք ներսից», Չարլի Խաչատրյանի պատկերասրահ, Երևան

Անհատական ցուցահանդեսներ.[խմբագրել]

  • 1966 Հայաստանի ճարտարապետների միություն, Երևան
  • 1967 «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Սպիտակ դահլիճ, Մոսկվա
  • 1967-1972 թթ. ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում
  • 1975 Կինեմատոգրաֆիստների միություն, Երևան
  • 1982 Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
  • 1983 Էջմիածին, Հայաստան
  • 1987 «Պունկտ» պատկերասրահ, Գդանսկ, Լեհաստան

Հղումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Սուրեն Մուրադյան, Ջերմացնող, տաք գույներով. - Սովետական Հայաստան, Եր., 1978, N. 5 , էջ 32-33, 3 վերատպ.
  2. «Անձինք նուիրեայք» Դրօշակ ԻԵ, տարի, թիւ 13, 6 հոկտեմբեր - 19 հոկտեմբեր 1994
  3. Դանիել Դզնունի «Հայ կերպարվեստագետներ» 1977 թ. Երևան
  4. Generation of the Seventies — From Friedemann Stöckert’s Collection. Essays by Tatjana Kalugina, Alexandr Borowskij and Elena Basner. Friedemann Stöckert (author). CH. Schroer, 2012, p. 260
  5. ՀՍՀ, հատոր 4, էջ 703։
  6. Мартирос Сарьян, Краски южного солнца. – Комсомольская правда, 1967, 23 марта
  7. Марина Степанян: Сейран Хатламаджян - зачинатель абстракционизма в армянском изобразительном искусстве, Design Deluxe, no 4 апрель 2012, стр. 43
  8. Մարինա Ստեփանյան, ՍԵյրան Խաթլամաճեան: Կերպարվեստ, Եր., N. 1-2 (15-16) 2008, էջ. 40