Ռոբերտ Էլիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Էլիբեկյան
Ի ծնեՌոբերտ Էլիբեկյան
Ծնվել էապրիլի 21, 1941(1941-04-21)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՎաղարշակ Էլիբեկյան
ԶավակներԱրեգ Էլիբեկյան
Ռոբերտ Էլիբեկյան Վիքիքաղվածքում
 Robert Elibekyan Վիքիպահեստում

Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյան (ապրիլի 21, 1941(1941-04-21)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008

Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում, Վաղարշակ և Ֆլորա Էլիբեկյանների ընտանիքում։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960- 1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։ «Մարիի դիմանկարը» աշխատանքով մասնակցել է «Ծաղկիր իմ հանրապետություն» ցուցահանդեսին (ՀԼԿԵՄ կենտկոմի և Հայաստանի կերպարվեստագետների միության առաջին կարգի դիպլոմ)[2]։
1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1973 թվականին Հայաստանի նկարիչների 10-րդ համագումարում ընտրվել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։
2014 թվականին լույս է տեսել Ռոբերտ Էլիբեկյանի գիրք-ալբոմը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կենսագրությունը, ով, մերժելով խորհրդային կարգերի պարտադրած կարծրատիպերը, ստեղծում է իր աշխարհը՝ անիրական, պարուրված գույների անօրինակ համադրությամբ ու եթերային լույսով։ Գրքում ներկայացված են նաև Էլիբեկյանի տարբեր ժանրերի գործերը, հիշողություններն ու մտորումները տիեզերական նշանների, կյանքի, արվեստի ու ժամանակի մասին, ինչպես նաև ժամանակակիցների կարծիքները նրա արվեստի մասին[3]։
Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Կամոյի դրամատիկական թատրոնում ձևավորել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը։ 1970 թվականին ձևավորել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի բեմական զգեստները։ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի գործող անձանց բեմական զգեստները։ 1971 թվականին որպես նկարիչ մասնակցել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1972 թվականին որպես նկարիչ մասնակցել է «Հայկական որմնանկարներ» ֆիլմի էկրանացմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1973 թվականին Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի գործող անձանց զգեստները։ 1974 թվականին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ձևավորել է Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետի գործող անձանց զգեստները, 1975 թվականին՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, 1976 թվականին՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան։ 1977, 1978 թթ. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Մոլիերի «Քաղքենին` ազնվականում» ներկայացումը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Երևանի դրամատիկական թատրոնում՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պիեսի գործող անձանց բեմական զգեստները, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Վաղարշակ և Հենրի Էլիբեկյանների հետ ձևավորել է Գաբրեիլ Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումը, 1978 թվականին՝ նույն պիեսի գործող անձանց բեմական զգեստները։ 1980 թվականին Գորկիի կրկեսում ձևավորել է «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը։ 1983 թվականին Լեհաստանի Գդանսկ թատրոնում ձևավորել է «Գայանե» բալետի գործող անձանց բեմական զգեստները, Բուլղարիայի Ռուսե քաղաքի օպերայի և բալետի թատրոնում՝ «Գայանե» բալետը։ 2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տուն»։ 2013 թվականին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ձևավորել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արշիլ Գորկու հիշատակին», 2003, կտավ յուղաներկ, 175 X275 սմ
  • «Թռչող դիմակներ», 2002, կտավ յուղաներկ, 97 X130 սմ
  • «Սոնեթ», 2002, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Կնոջ դիմանկար», 2002, կտավ յուղաներկ, 65 X50 սմ
  • «Դերասանուհիները կուլիսների հետևում», 2001, կտավ յուղաներկ, 50 X61 սմ
  • «Միսթերիա 3», 2001, կտավ յուղաներկ, 114 X146 սմ
  • «Իմպրովիզացիա», 2001, կտավ յուղաներկ, 128 X130 սմ
  • «Մեղեդի ֆլեյտայի համար», 2001, կտավ յուղաներկ, 130 X130սմ
  • «Կախարդական դլեյտա», 2001, կտավ յուղաներկ, 114 X146սմ
  • «Երեկոյան զրույցներ», 2000-2001, կտավ յուղաներկ, 97 X130 սմ
  • «Կապույտ հրեշտակ», 2001, կտավ յուղաներկ, 97 X130 սմ
  • «Երեք ֆիգուր», 2001, կտավ յուղաներկ, 70 X50 սմ
  • «Սիրային խաղեր», 2001, կտավ յուղաներկ, 114 X146սմ
  • «Միսթերիա 1», 2001, կտավ յուղաներկ, 114 X146 սմ
  • «Կրկես», 2001, կտավ յուղաներկ, 80X100 սմ
  • «Կլոունադա», 2000, կտավ յուղաներկ, 97 X130սմ
  • «Երաժշտության ձայներ», 2000, կտավ յուղաներկ, 72 X93սմ
  • «Բեմ», 1998-1999, կտավ յուղաներկ, 81 X100 սմ
  • «Երեք դերասանուհի», 1999, կտավ յուղաներկ, 81X100 սմ
  • «Միսթերիա», 1999, կտավ յուղաներկ, 120 X140 սմ
  • «Հայելու առաջ», 1999, կտավ յուղաներկ, 29 X24սմ
  • «Հիշողություն», կտավ յուղաներկ, 74 X92 սմ
  • «Լուսնի լույսը», 1988, կտավ յուղաներկ, 100 X120 սմ
  • «Առավոտյան սոնետ», 1998, կտավ յուղաներկ, 80 X100 սմ
  • «Մոդել», 1994, կտավ յուղաներկ, 81 X100 սմ
  • «Տեսիլք», 1989, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Արևային տեսիլք», 1988, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Կոմեդիանտներ», 1998, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Ներկայացում», 1998, կտավ յուղաներկ, 24 X35 սմ
  • Ներկայացում», 1995, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Արևելյան ռիթմեր», 1992-1995, կտավ յուղաներկ, 80 X100 սմ
  • «Ակրոբատներ», 1991, կտավ յուղաներկ, 100 X120 սմ
  • «Դիմակներ», 1991, կտավ յուղաներկ, 100 X130 սմ
  • «Տխրություն», 1990, կտավ յուղաներկ, 100 X80 սմ
  • «Նկարչի արվեստանոցը», 1988, կտավ յուղաներկ, 130 X100 սմ
  • «Մարիի դիմանկարը», 1988, կտավ յուղաներկ, 90 X70 սմ
  • «Բեմելից առաջ, 1988, կտավ յուղաներկ, 128 X130 սմ
  • «Դիմակահանդես», 1987, կտավ յուղաներկ, 60 X73 սմ
  • «Սոնա», 1987, կտավ յուղաներկ, 80 X60 սմ

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 Հայաստանի ճարտարապետների տանը բացվում է «Ռոբերտ Էլիբեկյան և Սեյրան Խաթլամաջյան» առաջին անհատական ցուցահանդեսը (բացումը կատարել է Մարտիրոս Սարյանը), Երևան
  • 1967 Լենինյան կոմերտմիության 50-ամյակին նվիրված Հայաստանի նկարչների ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես, Երևան
  • 1968 Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» ցուցահանդես
  • 1968 «Յունոստ» ամսագրի խմբագրության սրահ, Հայ երիտասարդ 6 նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Մոսկվա, ՌԴ
  • 1970 «Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
  • 1970 Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների հանրապետական հոբելյանական ցուցահանդես, Երևան
  • 1971 ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված Աբդրկովկասի հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Մոսկվա, ՌԴ
  • 1972 ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված «ԽՍՀՄ-ը մեր հայրենիքն է» հանրապետական հոբելյանական ցուցահանդես, Երևան
  • 1973 «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդես, Խոսմեզևաշարխեյ, Հունգարիա
  • 1973 «Հայկական գրաֆիկա» ցուցահանդես, Ամստերդամ, Հոլանդիա
  • 1973 «Հայ նկարիչների ցուցահանդես» Մոդուլարտ պատկերասրահ, Բեյրութ, Լիբանան
  • 1974Երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Վարշավա, Լեհաստան
  • 1974 «Հայկական գույներ» ցուցահանդես, Բեյրութ, Լիբանան
  • 1974 Արտաշես Հունանյան, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյանների ցուցահանդես, Վարշավա, Լեհաստան
  • 1975 «Փառք աշխատանքին» ցուցահանդես, Երևան
  • 1975 13 հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Բոլոնիա, Իտալիա
  • 1976 17 հայ նկարիչների խմբակային ցուցահանդես, Բուենոս Այրես, Արգենտինա
  • 1976 Անդրկովկասի հանրապետությունների նկարիչների աշխատանքների ցուցահանդես, Մոսկվա, ՌԴ
  • 1977 «Հայկական գույներ», Մարսել, Ֆրանսիա
  • 1977 50 հայ նկարիչների ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
  • 1977 «Դիմանկարը ռուսական և խորհրդային կերպարվեստում», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
  • 1978 Հայ նկարիչների ցուցահանդես, Լիսաբոն, Պորտուգալիա
  • 1978 Ժամանակակից հայ նկարիչներ, Փարիզ-Նյու Յորք-Լիսաբոն
  • 1979 24 հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 1981 «Էլիբեկյաններ» ցուցահանդես, Վիսբադեն, Ֆրանկֆուրտ, Գերմանիա
  • 1982 Ցուցահանդես գեղանկարիչ Ա. Հունանյանի հետ, Լոս ԱՆջելես, ԱՄՆ
  • 1983 «Հայկական գույներ», Լոս Անջելես, Դեթրոյթ, Տորոնտո, Մոնրեալ, Տամպերե
  • 1984 6-րդ գեղանկարչական տրիենալեի ցուցահանդես, Վիլնյուս, Լիտվա
  • 1986 «Ժամանակակից հայ արվեստ», Մերիլենդ, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 1987 Վաղարշակ, Հոնրի և Ռոբերտ Էլիբեկյանների ցուցահանդես, Վիլնյուս, Լիտվա
  • 1988 «Հայ նկարիչներ», Լյուքսեմբուրգ
  • 1988 Սևանի փրկության ֆոնդին նվիրված ցուցահանդես-վաճառք, Երևան, Հայաստան
  • 1988 Ծաղկաձորի Կեչառիսի վանքի վերակառուցմանը նվիրված ցուցահանդես-վաճառք, Երևան, Հայաստան
  • 1989 «Էլիբեկյաններ» ցուցահանդես, Արևելքի ժողովուրդների պետական թանգարան, Մոսկվա, ՌԴ
  • 1990 «Հայկական գրաֆիկա 90» հանրապետական ցուցահադնես, Երևան, Հայաստան
  • 1990 «Դարի արվեստը Հայաստանից», Նյու Յորք, ԱՄՆ
  • 1992 «Էլիբեկյաններ» ցուցահանդես, Բեյրութ, Լիբանան
  • 1993 «3 հայ նկարիչների ցուցահանդես», Բեյրութ, Լիբանան
  • 1994 Հայաստանի և սփյուռքի նկարիչների ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
  • 1994 «Հայ արվեստի ցուցահանդես», Անթիլիաս, Լիբանան
  • 1994 «Էլիբեկյաններ» ցուցահանդես, Մոնրեալ, Կանադա
  • 1996 «4 հայ նկարիչների ցուցահանդես», Փարիզ, Ֆրանսիա
  • 1997 Ռոբերտ և հենրի Էլիբեկյանների ցուցահանդես, Բրյուսել, Բելգիա
  • 1997 «3 հայ նկարիչների ցուցահանդես», Փարիզ, Ֆրանսիա
  • 1998 «Էլիբեկյաններ», Անտվերպեն, Բելգիա
  • 1999 Ռոբերտ և Արեգ Էլիբեկյանների ցուցահանդես, Բեյրութ, Լիբանան
  • 2000 «Էլիբեկյան-սերունդներ» ցուցահանդես, Լոս ԱՆջելես, ԱՄՆ
  • 2002 «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի» նշանաբանով ցուցահանդես, Բեյրութ, ԼԻբանան
  • 2005 Ռոբերտ և Արեգ Էլիբեկյանների ցուցահանդես, Փասադենա, Դեյթրոյթ, ԱՄՆ
  • 2006 ՀԲԸՄ 100-ամյակին նվիրված ցուցահանդես, Մոնրեալ, Տորոնտո, Կանադա
  • 2007 «Հայկական ժամանակակից արվեստ» ցուցահանդես, Orangeriers Du Luxembourg, Փարիզ, Ֆրանսիա
  • 2008 «Էլիբեկյան` մեկ ազգանուն, երեք սերունդ» ցուցահանդես, Քվեբեկի ժողովրդական արվեստի թանգարան, Կանադա
  • 2008 «Էլիբեկյանների երեք սերունդ» ցուցահանդես, Դեյթրոյթ, ԱՄՆ
  • 2009 «Երեք սերունդ» ցուցահանդես, Պրովիդանս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
  • 2009 ՀԲԸՄ ցուցահանդես, Նյու Ջերսի, ԱՄՆ
  • 2010 «Էլիբեկյան, Շիրազ և Խարազյան» ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 ՀՀ նախագահի 2001-2010 թթ. դափնեկիրների ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 Հայոց եղեռնի 95-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2010 Տիգևան Մեծի 2150-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2011 Հայաստանի ինքնորոշման 20-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2011Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2011 6 նկարիչների ցուցահանդես, Վանահովիտ, Հայաստաբ
  • 2011Հայաստանի անկախության 20-ամյակին ավերված ցուցահանդես, Նյու Ջերսի, ԱՄՆ
  • 2012Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մեկական աշխատանքի ցուցահանդես, Երևան, Հայաստան
«Արշիլ Գորկու հիշատակին», 2003

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 Տիրնովո, Բուլղարիա
  • 1979 Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1980 Լոս Անջելես, Դեթրոյթ, Բոստոն, ԱՄՆ
  • 1982 Բեյրութ, Լիբանան
  • 1990 Լոս ԱՆջելես, ԱՄՆ
  • 1992 Բեյրութ, Լիբանան
  • 1993Գարիկ Բասմաջյան պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 1994 Սեն-Շամոն, Ֆրանսիա
  • 1994 «Ռոբերտ Էլիբեկյանի առեղծվածային թատրոնը» խորագիրը կրող ցուցահանդես, Պոլինեզիա, Ֆրանսիա
  • 1995 Մոնտոբոն, Ֆրանսիա
  • 1999 Մոնրեալ, Կանադա
  • 2000 Փարիզ, Ֆրանսիա
  • 2002 Մոնրեալ, Կանադա
  • 2003 Երևան, Հայաստան
  • 2009 Մոնրեալ, Կանադա
  • 2011 Մոնրեալ, Կանադա
  • 2016 «Արտացոլումներ», Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Երևան[4]

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ռոբերտ Էլիբեկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում Ռոբերտ Էլիբեկյանը հարազատ է մնում իր գեղագիտական սկզբունքներին` երևակայությունն ու գունապաշտությունը միահյուսելով խաղի ու թատերայնության հնարամիջոցներին` զերծ պահելով իր արվեստը առօրյա սոցիոլոգիզմից և գրապատմողական «շարադրանքից»[9]։

Պողոս Հայթայան

«Էլիբեկյանի ստեղծագործությունները առինքնող են իրենց ներքին լույսով, որ ճառագում ու տարածվում է կտավի ամբողջ մակերեսով։ Դրանցում առկա էներգիան, կարծես թրթռում է և ձևափոխվում` դիտման յուրաքանչյուր անկյան ու կետի հետ։ Կտավների էլեգիական տրամադրվածությունը միաձուլվում է իր մաքրությամբ և նրբագեղությամբ գերող շարժումի հետ։

Ռոբերտ Էլիբեկյանի կտաները պարուրված են խորհրդատվության քողով, որը, սակայն, չի արտահայտվում պատմողական համեմունքներով ողոված, հետաքրքրությունը գրգոռ սյուժեներով։ Այդ խորհրդատվությունը կայանում է հենց տեսարանայնության մթնոլորտում։ Նրա ամբողջ ստեղծագործությունը ներկայանում է որպես բազմաթիվ արարներով, անվերջանալի և շլացուցիչ ներկայացում-հեքիաթ`գունեղ բուֆոնդայով և գործող անձանց կախարդանքով։ Ուրախությամբ պետք է նկատեմ, որ Էլիբեկյանը չի տառապում խոսքաշատության մարմաջով և չի փորձում մեկ կտավի մեջ արտահայտել բոլոր նվիրական գաղտնիքները։ Դա է պատճառը, որ նրա ոճի անաղարտությունը անթերի է»։

Հենրիկ Իգիթյան

«Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում... Ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ... Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որ շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ։

Էլիբեկյանը ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որ մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարժանքով, մտնել նրա դեցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում։

Աղասի Այվազյան

«Երեսուն տարի է հետևում եմ իր նկարներուն, ըլլա Հայաստանի հողի վրա, ըլլա ուրիշ երկրներու զուզահանդեսներուն մեջ, տպագրված գիրքերում մեջ ես Ռոպերտ Էլիբեկյանի նկարներու նման ուրիշ նկարիչներու գործեր չեմ տեսել։

Ռոպերտը ինքնատիպ նկարիչ է։ Այս արդեն մեր վարպետին մեծ արժանիքն է և հարստությունը` մեր ազգային մշակույթին։
Սկսելով ամենափոքր գծանկարեն, ջրաներկեր, գուաշներ, մինչև պատի վրա նկարված հսկա նկարները, բեմի ձևավորումները, Ռոպերտ Էլիբեկյանը մեզի ներկայանում է իբրև գեղեցիկ գույներու և կոմպոզիցիաներու մեծ վարպետ։

Հակոբ Հակոբյան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պապը՝ Հարություն Էլիբեկյան, մետաղագործ վարպետ
  • Հայրը՝ Վաղարշակ Էլիբեկյան, նկարիչ
  • Մայրը՝ Ֆլորա Էլիբեկյան
  • Եղբայրը՝ Հենրի Էլիբեկյան, նկարիչ
  • Քույրը՝ Լուիզա Էլիբեկյան, ճարտարապետ
  • Կինը՝ Մարի Հայթայան-Էլիբեկյան, մանկավարժ
  • Որդին՝ Երվանդ Էլիբեկյան, բժիշկ
  • Որդին՝ Արեգ Էլիբեկյան, նկարիչ

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահեն Խաչատրյան, «Նոր, խոստումնալից գույներ», «Ավանգարդ» թերթ, Երևան, 8 փետրվարի, 1966
  • Ռուբեն Դրամբյան, «Առաջինը», «Սովետական արվեստ», ամսագիր, Երևան, 3 մարտի, 1966
  • Հենրիկ Իգիթյան «Խոհեր ցուցահանդեսից հետո», «Սովետական արվեստ», ամսագիր № 4, Երևան, 1968
  • Աղասի Այվազյան, «Նատյուրմորտ-69», «Գրական թերթ» շաբաթաթերթ, Երևան, 14 մարտի, 1969
  • Աղասի Այվազյան, «Ընթացք», «Գրական թերթ» շաբաթաթերթ, Երևան, 12 հոկտեմբերի, 1973
  • Օլգա Ջանիբեկյան, «Էլիբեկյան եղբայրները, «Գարուն» ամսագիր» № 12, Երևան, 1973
  • Յուրի Երզնկյան, «Նկարիչը կինոյում», «Էկրան» ամսագիր, № 5, Երևան, 1973
  • Շահեն Խաչատրյան, «Հայաստանի գույները», կատալոգ Բեյրութ, Լիբանան, 1974
  • Т. Туртанова, "Молодость Страны", Коммунист, газета, Ереван, 5 января, 1977
  • Алексей Николаев, "Тема с вариациями", Смена, журнал, № 2, Москва, 1977
  • А. Пахлеванян, "Паяцы", Коммунист, газета, Ереван, 15 мая, 1977
  • Сейрануш Манукян, "Генрих и Поберт Элибекяны", Советский художник, ехегодник, ст. 172-176, Москва, 1977-78
    • "Armenian Colors" catalog, 12 contemporary artists from Soviet ARmenia, AGBU Gallery, New York (USA), 1978
  • Ալեքսանդր Կամենսկի, «Ստեղծագործում են Էլիբեկյանները», «Սովոտական արվեստ» ամսագիր, Երևան, 3 մարտի, 1978
  • Վարուժան Վարդանյան, «Մի հնչյուն` տարբեր նրբերանգներով», «Երեկոյան Երևան» օրաթերթ, Երևան, 12 մարտի, 1978
  • Հենրիկ Իգիտթյան, «Գունանկարի ուժը» (Տպավորություններ Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսից), «Սովետական արվեստ» ամսագիր, № 5, Երևան, 1979
  • Յուրի Խաչատրյան, «Ազնվական փայլով նկարիչը», «Գրական թերթ» շաբաթաթերթ, Երևան, 2 փետրվարի, 1979
  • Մարտին Միքայելյան, «Մի շքեղ դղյակ կա...», «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ, Երևան, 21 փետրվարի, 1979
  • Պողոս Հայթայան, «Լուսավոր արվեստի հմայքը», «Երեկոյան Երևան» օրաթերթ, Երևան, 14 նոյեմբերի, 1981
  • Մարինա Ստեփանյան, «Նկարչի էությունը և դեմքը», «Սովետական Հայաստան» օրաթերթ, Երևան, 10 նոյեմբերի, 1981
  • Մարտին Միքայելյան, «Եթե պատկերացնենք առաջընթացը», «Գեղարվեստ» ամսաթերթ, Երևան, 1990
  • Robert Elibekian, Calerie Soleil, Montreal, Canada
  • Ռոբերտ Էլիբեկյան, «Ակտուալ արվեստ մշակութային միություն», 2003
  • Ռոբերտ Էլիբեկյան, Գիրք-ալբոմ, Երևան, 2014[10][11]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դյուրաբեկ սիրտը, իրիկնային հավքը և կանացի քնքշանքը իբրև հոգու որոնում, «Գարուն», 2001, № 3։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3409
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Տիգրան Մանսուրյան. Մեր օրերի յուրատեսակ արդարացումը
  4. Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ»-ը՝ Գաֆէսճեանում
  5. «Ռոբերտ Էլիբեկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  6. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին». news.1tv.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.(չաշխատող հղում)
  9. «Կյանքը, ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում»,Ռոբերտ Էլիբեկյան/
  10. Ռոբերտ Էլիբեկյանի պատկերագիրք-հուշագրության շնորհանդեսը Մատենադարանում
  11. ՀԱՄԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]