Արամե պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամե պատկերասրահ

Արամե պատկերասրահը հիմնադրվել է 2003թ.։ Այն մասնավոր գեղարվեստական պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ՝ նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին։[1]

Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են՝ Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։

Արամե պատկերասրահում ցուցադրվում և վաճառվում են նաև միջազգային ճանաչում վայելող մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ։ Նրանց շարքում հատկապես առանձնանում են՝ Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Գևորգ Եղիազարյանը և Արմեն Գևորգյան։ Այս հեղինակների ստեղծագործությունները տեղ են գտել մի շարք երկրների թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։‌[փա՞ստ]

«Արամեն» Հայաստանի առաջին և առայժմ միակ պատկերասրահն է, որը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թվականների միջազգային արթէքսպոներին և ներկայացրել մի շարք հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Ներկայումս Արամեն հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր պատկերասրահների հետ։[2]

Պատկերասրահ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Արամե պատկերասրահի արբանյակային լուսանկարը Վիքիքարտեզում

Արամե պատկերասրահ