Լյուդվիգ Մինկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Մինկուս
Leon Minkus -photo by B. Braquehais -circa 1865.JPG
չեխ կոմպոզիտոր, ջութակահար
ԱԱՀ՝ Լյուդվիգ Ֆեոդորովիչ Մինկուս
Բնագիր
ԱԱՀ՝
Ալոիզի Լյուդվիգ
Ծննդյան օր՝ մարտի 23, 1826
Ծննդավայր՝ Վիեննա
Վախճանի օր՝ դեկտեմբերի 7, 1917
Վախճանի վայր՝ Վիեննա

Լյուդվիգ Ֆեոդորովիչ Մինկուս (Minkus) (իսկական անունը Ալոիզի Լյուդվիգ)․ (մարտի 23, 1826, Վիեննա -դեկտեմբերի 7, 1917, Վիեննա), կոմպոզիտոր և ջութակահար։ Ազգությամբ չեխ։ 1850-ական թվականների սկզբից ապրել է Ռուսաստանում։ 1862 թվականից մոսկովյան թատրոնների երաժշտության տեսուչ, 1866—1872 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1872 թվականից Պետերբուրգի կայսերական թատրոնի բալետային երաժշտության կոմպոզիտոր։ 1890 թվականից ապրել է Վիեննայում։ Հեղինակ է բազմաթիվ բալետների, դրանց թվում՝ «Ֆիամետտա կամ Սիրո հաղթանակ» (բեմականացում 1864), «Դոն Կիխոտ» (բեմականացում 1869), «Բայադերկա» (բեմականացում 1877), ջութակի երկերի (12 էտյուդներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png