Էթիեն Մորիս Ֆալկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթիեն Մորիս Ֆալկոնե
Falconet, Etienne Maurice.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Étienne Maurice Falconet
Ծնվել է դեկտեմբերի 1, 1716
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է հունվարի 24, 1791
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանր(եր) քանդակագործություն
Գործունեություն քանդակագործ
Պորտալ Portal.svg Արվեստ


Էթիեն Մորիս Ֆալկոնե (ֆր.՝ Étienne Maurice Falconet; դեկտեմբերի 1, 1716, Փարիզ  - հունվարի 24, 1791, Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։

1734 -44-ին Փարիզում սովորել է քանդակագործ Ժան Բատիստ Լեմուանի մոտ։ Առաջին ակնառու գործը «Միլոն Կրոտոնացի» խմբաքանդակն է (գիպսը՝ 1744, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, մարմարը՝ 1754, Լուվր, Փարիզ), որն առանձնանում է բարոկկոյին հատուկ դրամատիզմով։ 1750-ական թթ. սկզբին Ֆալկոնեն ստեղծել է այլաբանական և դիցաբանական թեմաներով քանդակներ ու խմբաքանդակներ («Պիգմալիոն», 1763, Լուվր), ինչպես և Սևրի մանուֆակտուրայի (1757-1766 թթվականին քանդակի արվեստանոցի ղեկավար) բիսկվիտե արձանիկների համար մոդելներ։

Այդ գործերում ոոկոկոյի արվեստի զգայականությունը զուգորդված է XVIII դ. կլասիցիզմի ձևի մաքրությանը։ Մոնումենտալիստ Ֆալկոնեի տաղանդը ողջ ուժով բացահայտվել է նրա Ռուսաստանում եղած տարիներին (1766 - 1778), հատկապես՝ Սանկտ Պետերբուրգում կանգնեցված Պետրոս I-ի հուշարձանով («Պղնձե հեծյալը», ըստ Ալեքսանդր Պուշկինի պոեմի, բրոնզ, գրանիտ, 1768 - 1778 թթ. Պետրոս I-ի գլուխը կերտել է Ֆալկոնեի աշակերտուհի Մ. Ա. Կոլլոն)։ Ֆալկոնեն վարպետորեն է հաղթահարել տեխնիկական դժվարությունները (ձիու մարմինը հենված է ետևի ոտքերին, իսկ պոչը ամրացված է օձին, որը խորհրդանշում է թշնամու դավերն ու նախանձը)։ Չսպասելով հուշարձանի բացմանը, որը պետք է տեղի ունենար 1782 թվականին, 1779-ին Ֆալկոնեն մեկնել է Հոլանդիա, իսկ 1780-ին վերադարձել Ֆրանսիա, որտեղ կյանքի վերջին 10 տարին կաթվածահար՝ չի ստեղծագործել։ Հեղինակ է տեսական աշխատությունների։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png