Ռուբեն Ադալյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Ադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ադալյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1929(1929-11-10)[1][2]
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհունիսի 6, 2019(2019-06-06) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)[1]
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Ռուբեն Ադալյան Վիքիդարանում

Ռուբեն Մարտիրոսի Ադալյան (նոյեմբերի 10, 1929(1929-11-10)[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 6, 2019(2019-06-06), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ (1990)։

Նկարիչ, ջութակահար Ռաֆֆի Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականին Սիմֆերոպոլում։ 1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։

1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը («Ձիերի ճակատամարտ», նկարաշար, 1972-1976), դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը («Հիրոսիմա», 1968, «Գնդակահարություն», 1970, երկուսն էլ՝ Ժամանակակից արվեստի թանգարան), բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները («Մետամորֆոզներ», 1965-1970, «Հին Երևան», 1978-1988, նկարաշարեր)։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Ադալյան. Ստեղծագործկան ճանապարհի արձագանքներ (հոդվածների ժողովածու, կազմ.՝ Պ. Հայթայան), Երևան, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ադալյան (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62