Կարեն Սմբատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սմբատյան
Ծնվել էապրիլի 21, 1932(1932-04-21)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 27, 2008(2008-12-27) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1957)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և գրաֆիկա
Թեմաներգեղանկարչություն
Կարեն Սմբատյան Վիքիքաղվածքում
 Karen Smbatyan Վիքիպահեստում

Կարեն Վահանի Սմբատյան (ապրիլի 21, 1932(1932-04-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2008(2008-12-27), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1966-1980 թվականներին եղել է «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերի գեղարվեստական խմբագիրը[1]

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սմբատյանի գործերին բնորոշ են տիպական վավերականությունը, հակադիր, ազատ գունահարաբերումները, շեշտված ազգային նկարագիրը։
Գեղանկարներ`

  • «Ինքնանկար», 1972
  • «Զորախաղ», 1977-1978
  • «Զարթնիր, լաո», 1982
  • «Աղբյուր Սերոբ», 1985
  • «Տեղատվություն», 1996
  • «Գագիկ Գինոսյանի դիմանկարը», 2004
  • «Գեղցկուհի Ասպազիա», 2005
  • «Աշնան արև», 2005
  • «Միջօրե», 2005

Գրաֆիկա`

  • Ջանի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 1964
  • Ջան-Փոլատ, հայկական ժողովրդական հեքիաթ, 1970

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան, 1972-2004
  • Վիլնյուս, 1981
  • Մոսկվա, 1988
  • Պալանգա, 1989
  • Մյունխեն, 1997, 2000
  • Լոս ԱՆջելես, 1999

Կարեն Սմբատյանի ասույթներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ամեն ինչում, այնպես էլ նկարչության մեջ բանականությունն է, որ կարգավորում ու չափի մեջ է դնում նաև զգացմունքը։ Սրանք արվեստում չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի։
Ավետարան։ Ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրք, որը 40-ից հետո պետք է կարդա ամեն ոք, որպես կյանքի դասագիրք։
Հանճարի միտքը սահմաններ չունի։
Դասական արվեստը պետք է լինի սկիզբն ու շարունակությունը բոլոր ժամանակների արվեստագետների համար։
Ազատություն։ Մայր, որի զավակներն են բարին, ճշմարիտն ու գեղեցիկը։
Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր ճակատագիրը։
Արվեստաբանի իսկական կոչումն այն է, որ լուսաբանի ու բացահայտի նկարչին այնպես, ինչպես ոչ մեկը։
Ազգային դպրոցը սուր է, իսկ մայրենի լեզուն վահան` արժանապատիվ կեցության համար։
Հայրենասիրություն։ Այն ոչ միայն սուրբ զգացմունք է, այլև կոչում, որ տրված է ի վերուստ մայրական կաթի հետ։
Արվեստագետը մեռնում է այն ժամանակ, երբ անվերջ կրկնում է իրեն, երբ վախենում է կորցնել ձեռք բերածը։ Արվեստը կրկնություններ չի սիրում։
Գեղանկարչությունը գունային խառնարան է։ Ժամանակն արժևորում է յուրաքանչյուր ստեղծագործություն։
Ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Ես ասում եմ աշխարհը կփրկի բարությունը։ Բարին անսահման է ինչպես տիեզերքը, և լուսավոր ու ջերմ, ինչպես արևը։
Ժամանակը հրեղեն նժույգ է, որի սանձն ամուր ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Մեծ է այն արվեստագետը, որ կանգնած է իր մայր հողի վրա ու բոլոր նյարդերով կապված է հարազատ ժողովրդի հետ։

Մեջբերումներ Կարեն Սմբատյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սմբատյանը մեծ ապագա խոստացող նկարիչ է։ Ասում եմ ապագա, քանի որ նրա գործերում կա մեծ պոտենցիալ ուժ։
Կարեն Սմբատյանի աշխատանքներում կարելի է մատնանշել նկարչին հատուկ, միայն իրեն բնորոշ սինթեզը, որը ես կբնութագրեի հետևյալ կերպ։ Սևեռուն, խորապես լարված, իրապես «ներքին մի հայացքով», ինչը բնորոշ է ամեն մի անհատի, նա հասել ու հատկապես «իր մեջ» և ոչ թե «դրսից» տեսել, ի հայտ բերել և հայտնագործել է ինչ-ինչ «արխիտոնիկ» շերտեր։ Դրանցով Կ. Սմբատյանն իր մեջ բացահայտել է այն «ապոկրիֆ» մակարդակը, որտեղ գտել է ազգային և դրանով իսկ համամարդկային բովանդակություն արտահայտող կերպարներ ու առարկաներ, որը կարող է տեսնել և ի ցույց դնել միայն խոշոր արվեստագետը։ Մյուս կողմից` «ներքին» այդ աշխարհը պարզվել, իբրև «ամբողջական համապատկեր» գունազարդվել և կենդանություն է ստացել մեծ գեղանկարչի եռանդի, անհատականության և տաղանդի շնորհիվ, որպիսին Կարեն Սմբատյանն է, և որին բնությունն այնպես շռայլորեն օժտել
- Իլյա Կաբակով

[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատառիկներ օրագրից, Ե., 2003։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Գույների ասպետ», Կարեն Սմբատյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]