Թեոդոսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թեոդոսիա
ուկրաիներեն՝ Феодосія
ղրիմի թաթարերեն՝ Kefe
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Железнодорожній вокзал станции Феодосия.jpg
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ենթարկում հանրապետական նշանակության քաղաք
Մարզ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Քաղաքային խորհուրդ Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ
Այլ անվանումներ Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա
Մակերես 35,2[1] կմ²
Բարձր. ծովի մակ-ից ~30[1] մ
Կլիմայի տեսակ բարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներ Ուկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն
Բնակչություն 69 786[2] մարդ (2012)
Խտություն 2675,32 մարդ/կմ²
Ազգային կազմ ռուսներ, ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +38 6562
Փոստային ինդեքսներ 98100 - 98174
Ավտոմոբիլային կոդ AK / 01

Թեոդոսիա[3] (ուկրաիներեն՝ Феодосія, ղրիմի թաթարերեն՝ Kefe), քաղաք Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Թեոդոսիայի քաղաքային խորհուրդում, հանրապետական նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա։

2012 թվականի տվյալներով Թեոդոսիա քաղաքում բնակվում էր 69 786 մարդ։ Տարածքը՝ 35, 2 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 2675, 32 մարդ/կմ²։

Կլիմա[խմբագրել]

Թեոդոսիան մերձծովային կլիմայական առողջարան է։ Ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24 °C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C), տարեկան տեղումները՝ 360 մմ է։ Բուժման միջոցները՝ մերձծովա-տափաստանային կլիման, Աջի-գոլ լճի տղմոտ ցեխը, սուլֆատ-քլորիդ-նատրիումային հանքային ջուրը։ Թեոդոսիայում բուժվում են արյան շրջանառության, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների ոչ-տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները։

Պատմություն[խմբագրել]

Թեոդոսիան հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում։ Եղել է հունական պոլիս։ Մ. թ. ա. 107 թվականին այստեղ ծագեց Սավմակի ապստամբությունը։ 4-րդ դարում Թեոդոսիան հրդեհեցին և ավերեցին հոները, 6-րդ դարում զավթեցին խազարները։ 13-րդ դարում ջենույացիները Թեոդոսիայում հիմնադրեցին Կաֆա առնտրավանը։ 1475 թվականին Թեոդոսիան գրավեցին թուրքերը։ 1768—1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսները մտան Թեոդոսիա, բայց քաղաքը Ռուսաստանին անցավ միայն 1783 թվականին։ 1902 թվականին Թեոդոսիայում սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի դեկտեմբերի 20-ին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվեց։ Գերմանական զավթիչներից ազատագրվեց 1944 թվականի ապրիլի 13-ին։

Հայերը Թեոդոսիայում[խմբագրել]

Թեոդոսիան միջնադարի խոշոր հայկ. գաղթավայրերից էր, ղրիմահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հայ գաղութի մասին պահպանված առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 13-րդ դարի 2-րդ կեսին։ 14-րդ դարի կեսին Թեոդոսիայի 70 հազար բնակչության 2/3-ը հայեր էին։ 17-րդ դարի սկզբին հայերը քաղաքից դուրս ունեին նաև առանձին թաղամաս, որը կոչվում էր Քաշոտ (Գ. Դարանաղցի)։ 18-րդ դարում Թեոդսոսիայում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24—32 հայկական եկեղեցի։ 1439 թվականին Թեոդսոսիայի հայերը Սարգիս վարդապետի գլխավորությամբ մասնակցել են Ֆլորենցիայի տիեզերաժողովին և թուրքերի դեմ օգնություն ստանալու ակնկալությամբ միություն են կնքել Հռոմի եկեղեցու հետ։ Թեոդսոսիայի առևտրական կյանքում պատկառելի դեր է խաղացել հայ փոխտվական-վաշխառուական կապիտալը։ 15-րդ դարում քաղաքում կային տասից ավելի հայկական դրամատներ (բանկեր), որոնցից մեկը գործում էր Սուրբ Անտոնի վանքին կից։ Հայկական գաղութում զարգացած էր արհեստագործությունը, բարձր մակարդակի էր հասել գեղարվեստական արհեստագործությունը։ Թեոդսոսիայի քաղաքացիական, պաշտպանական և հոգևոր կառույցների գերակշռող մասը, այդ թվում և «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայ շինարար-վարպետները։ Թեոդսոսիայի հայկական գաղութը օգտվում էր որոշակի ինքնավարությունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով։ Հայերն ունեին իրենց զինված ուժերը։ Հայ համայնքը շարունակ պայքարում էր կաթոլիկ քարոզիչների դեմ, որոնք փորձում էին դավանափոխ անել հայերին։ Այս նպատակին էին ծառայում Հռոմի պապի հիմնած եպիսկոպոսությունը (1318) և հայ դոմինիկյան միաբանների վանքը (1333)։ 1475-ին, երբ թուրք-թաթարական զորքերը շրջապատեցին Թեոդոսիան, քաղաքի բնակիչները, հիմնականում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն։ Հնգօրյա պաշարումից հետո թշնամու զորքերը գրավեցին Թեոդոսիան, մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տեղափոխեցին Կոստանդնուպոլիս։ Չնայած ստացած ծանր հարվածներին, Թեոդսոսիայի հայկական գաղութը 16-18-րդ դարերում ևս շարունակում էր ակնառու ղեր խաղալ Ղբիմի տնտեսական կյանքում։ Թ֊եոդոսիայի հայերը թողել են մշակութային պատկառելի ժառանգություն։ Թեոդոսիան միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճարտարապետական արվեստի ճանաչված օջախներից էր։ Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100֊–ից ավելի հայկական ձեռագրեր, հայ միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցիներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդները և այլ հուշարձաններ։ Թեոդոսիայում են ստեղծագործել նշանավոր տաղասաց-բանաստեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները։ 1608 թվականին այստեղ կազմվել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն։ Թեոդոսիայում են ծնվել ու գործել Հովհաննես Այվազովսկին, Գաբրիել Այվազյանը։ 19-րդ դարում հայերն այստեղ ունեին ծխական դպրոց, հրատարակում էին պարբերականներ («Մասյաց աղավնի», «Դաստիարակ»)։ Արեելահայ դպրոցական կյանքում նշանավոր երևույթ էր Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը (1858–1871

Ճարտարապետություն[խմբագրել]

Քաղաքի հին մասում պահպանվել են միջնադարյան կառուցապատումը, արգելանոցում՝ Զենովական ամրոցի (14—15–րդ դարեր) պատերի և աշտարակների մնացորդները։ Թեոդոսիայի ճարտարապետական հուշարձաններից են՝ 13–14 դարերի քրիստոնեական եկեղեցիները, թուրքական բաղնիքները (16-րդ դար), Մուֆթի-ջամի մզկիթը (16231947–1953 թվականներին բարեկարգվել է առափնյակը, Թեոդոսիայի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը (14-15–րդ դարեր) 1950–1960-ական թվականներին Թեոդոսիայում ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր, կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ։ Թեոդոսիայի 24 հայկական եկեղեցիներից պահպանվել են 7-ը, որոնց թվում՝ Սուրբ Սարգիս (14-րդ դար), Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց (1408) և Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված է հայկական խաչքարերի և վիմագիր արձանագրությունների քարեդարան։ Եկեղեցու բակում Հ. Այվազովսկու գերեզմանն է։ Թեոդոսիայի Մորսկայա փողոցում կանգուն է Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց եռաբսիդ խաչաձև-գմբեթավոր հորինվածք հիշեցնող ծավալով, քարաշեն եկեղեցին։ Սուրբ Հովհաննես (14-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (15-րդ դար) եկեղեցիները (արգելանոցում) քարաշեն թաղածածկ դահլիճներ են, որոնց կիսաշրջանաձև աբսիդները դուրս են գալիս կառուցվածքի ծավալից։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու ինտերիերը հարուստ է որմնանկարներով։ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին (1348) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որմնանկարներով զարդարված ինտերի- եր։ Գմբեթարդի վրա կան 12 առաքյալներին և Քրիստոսին պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Քաղաքում կանգուն է Ծատուրի (Քափանակի) աղբյուրը, որն ըստ վրայի հայերեն արձանագրությունների կառուցվել է 1588 թվականին։ Թեոդոսիայի հայկական ճարտարապետական հուշարձանները իրենց առանձնահատկություններով հանդերձ, հորինվածքով և հարդարանքով սերտորեն առնչվում են Հայաստանի 9-14–րդ դարերի արվեստին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 [h p://w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։] (ուկր.)
  2. [h p://www.webci a ion.org/6CWxJbr3I «Կաղապար:Citation error»]։ Արխիվացված a .gov.ua/druk/ka alog/nasel/chnas.zip օրիգինալից։ Կաղապար:Citation error։ h p://www.webci a ion.org/6CWxJbr3I։  (ուկր.)
  3. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 54։ ISBN 99941-56-03-9։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • [h p։ //w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի պետական ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ ] (ուկր.)
  • [h p։ //ukrcensus.gov.ua/ 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ ] (ուկր.)
  • [h p։ //maps.vlasenko.ne /lis /ukraine/ Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ ] (ուկր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png