Ֆրեսկո
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրեսկո (իտալերեն՝ թաց)- թարմ, թաց կրասվաղի վրա, մաքուր ջրով կամ կրաջրով բացված ներկերով գեղանկարչական տեխնիկա է, չորանալիս գոյացնում է բյուրեղային կալցիումի կարբոնատի թափանցիկ թաղանթ` ամրացնելով ներկերն ու ֆրեսկոն դարցնելով հարատև: Ֆրեսկո է կոչվում նաև այդ տեխնիկայով կատարված ստեղծագործությունը:
[խմբագրել] Կիրառումը
Ֆրեսկոն հնարավորություն է ընձեռնում ստեղծելու մոնումենտալ արվեստի գործեր, որմնանկարչության հիմնական տեխնիկան է: Բացի բուն ֆրեսկոից հայտնի է նաև ասեկկո (իտ. a secco- չոր կերպով) ֆրեսկոն`զարգացել է անտիկ շրջանում, այն ավարտում էին տեմպերայով` չոր վիճակում: Այդ եղանակը տիրապետող է դարձել նաև միջնադարում` Բյուզանդիայում, Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում: Մ. թ. ա. առաջին դարերից տեխնիկայով ֆրեսկային մոտ որմնանկարներ են արել արևելքի գեղանկարիչները`հիմնականում Հնդկաստանում . Միջին Ասիայում: Ֆրեսկոն բարձր զարգացման է հասել Վերածննդի շրջանում, 16- րդ դարից տարածում է գտել առանց տեմպերայի կիրառումը այսպես կոչված «մաքուր ֆրեսկո» (իտալ.- buon fresco): Որոշ անկումից հետո (17- ից 19-րդ դարեր) 20-րդ դարի սկզբից ֆրեսկոն լայն կիրառում գտավ հասարակական շենքերի ձևավորման մեջ` որմնանկարներում:
[խմբագրել] Ֆրեսկոն Հայաստանում
Հայաստանում ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարներ հայտնի են Ուրարտուի շրջանից: Միջնադարյան հայ նկարիչները մշակել էին որմնանկարի ուրույն տեխնիկա: