Ռուբեն Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Պարսամյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1920(1920-09-05)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 4, 1989(1989-11-04) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941)
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի նկարիչների միություն և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ռուբեն Հովսեփի Պարսամյան (սեպտեմբերի 5, 1920(1920-09-05), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - նոյեմբերի 4, 1989(1989-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը։ 1944-1955 թվականներին դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1953-1967 թվականներին` Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն, 1959-1967 թվականներին` Հայաստանի նկարիչների միության նախագահ, 1967-1972 թվականներին` Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերակցության նախագահ, 1972-1979 թվականներին` ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1979 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, 1963-1979 թվականներին` ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1971-1972 թվականներին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։

Գրել է «Ստեփան Աղաջանյան», (1963), կազմել «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» (ռուսերեն, 1957, համահեղինակ), «Հայաստանի պետական պատկերասրահ» (ռուսերեն, 1960) գրքերը։

1967-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.