Սարգիս Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Մուրադյան
Ծնվել էփետրվարի 7, 1927(1927-02-07)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 12, 2007(2007-07-12)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945)[2] և Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1951)[2]
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՌաֆայել Ասլանյան և Մելիք Աղաբեկյան
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ ԺՏՆՑ բրոնզե մեդալ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՊաշտոնՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն
ԿուսակցությունՀՅԴ
ԶավակներԳոհար Մուրադյան
 Sarkis Muradyan Վիքիպահեստում

Սարգիս Մամբրեի Մուրադյան (փետրվարի 7, 1927(1927-02-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2007(2007-07-12)[1], Երևան, Հայաստան), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թվականներին՝ Հայաստանի անկախության կայացման գործընթացներին։ Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005)[3]։

2014 թվականին Երևանում բացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադյանն առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր, 1977, Հայաստանի պատմության թանգարան։

Սարգիս Մուրադյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին

Մուրադյանի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման՝ «Գարունը լեռներում» (1960), «Զարթոնք» (1963, ՀԱՊ) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը։

Ուշագրավ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքում», 1967, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Խաղաղ երկնքի տակ», 1971, «Արևածագից առաջ», 1971, երկուսն էլ՝ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1976, ՀԱՊ, «Խաչմերուկ», 1975, Ղազախստանի պատկերասրահ, «Վերադարձ», 1985, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՌԴ նկարիչների միության 2-րդ մրցանակ՝ 1995, «Եվա», 1996-1997, Հայաստանի ազգային պատկերասրահ, և այլն), Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարը (1986, Պարույր Սևակի տուն-թանգարան), դիմանկարները Պարույր Սևակին նվիրված նկարաշարը՝ 1964-1974 և «Անհանգիստ գիշեր» («Պարույր Սևակ»), 1985, Գեղարվեստի ակադեմիայի ֆոնդ, Մոսկվա, Առնո Բաբաջանյան, 1961, «Իմ դուստրերը», «Անտունի», երկուսն էլ՝ 1969, Աախենի և Քյոլնի Լյուդվիգ Ժողովրդական արվեստի թանգարան (Գերմանիա), «Ինքնանկար», 1978, (Հայաստանի ազգային պատկերասրահ), նատյուրմորտներն ու բնանկարները («Նատյուրմորտ, փշեր», «Սպիտակ ծառեր», երկուսն էլ՝ 1976 թվականին)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (1945)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (1956)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1976)
  • Մ.Բ.Գրեկովի անվան արծաթե մեդալ (1986)[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 95.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «МУРАДЯН САРКИС МАМБРЕЕВИЧ (1927-2007)» (ռուսերեն). Российская академия художеств — Члены Академии. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Մուրադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 95