Շահեն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահեն Գևորգի Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել է1934, սեպտեմբերի 28
ԾննդավայրՀալեպ
Մահացել էհոկտեմբերի 22, 2021(2021-10-22)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ և gallerist
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Shahen Khachatryan Վիքիպահեստում

Շահեն Գևորգի Խաչատրյան (սեպտեմբերի 28, 1934(1934-09-28), Հալեպ, Սիրիա - հոկտեմբերի 22, 2021(2021-10-22)[1]), հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պետրոս Կոնտուրաճյան», 1965:
  • «Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ», 1970:
  • «Ֆրանսահայ կերպարվեստ», 1991[2]:
  • «Մինաս Ավետիսյան», 1990, ռուսերեն։
  • Այվազովսկի, ԱՄՆ, Ռոս Ավետիսյան, 2013, 120 էջ[3]։
  • Մարտիրոս Սարեան, Վրձնի հայ վարպետներ[4]։
  • Թանգարանի զինվորը։ Նկարահավաքի պատմություններ։ Պրինտ ինֆո, 2014, 287 էջ[5]։
  • Вардгес Суренянц, 2014, 111 էջ[6]։
  • Акоп Овнатанян, Պրինտ ինֆո, 2015, 91 էջ[7]։
Շահեն Խաչատրյանը Ասիլվայի ցուցահանդեսին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Խաչատրյանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով[8], հետագայում՝ Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով[9]։ 1999 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
  2. «Ֆրանսահայ կերպարվեստ, Շահեն Խաչատրյան, Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. Խաչատրյան, Շահեն (2013). Այվազովսկի. ColorFX Incorporated, U.S.A., Ross Avedissian.
  4. Սարյան, Մարտիրոս; Խաչատրյան, Շահեն (199?). Մարտիրոս Սարեան (անգլերեն). Editions Erebouni.
  5. Խաչատրյան, Շահեն (2014). Թանգարանի զինվորը։ նկարահավաքի պատմություններ (ռուսերեն). Pʻrintʻinfo. ISBN 9789994183647.
  6. Խաչատրյան, Շահեն (2014). Вардгес Суренянц, 1860-1921 (ռուսերեն). ISBN 9789939011745.
  7. Խաչատրյան, Շահեն (2015). Акоп Овнатанян (ռուսերեն). Pʻrintʻinfo. ISBN 9789939015538.
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  9. Հրաժեշտ «Թանգարանի զինվորին», Աշոտ Գրիգորյան. Art-collage
  10. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահեն Խաչատրյան» հոդվածին։