Մահմուդ I
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահմուդ I (օսմանյան թուրքերեն՝ محمود اول - Mahmûd-u evvel , թուրքերեն՝ Birinci Mahmut) (օգոստոսի 2, 1696, Ադրիանուպոլիս - դեկտեմբերի 13, 1754, Ստամբուլ)՝ Օսմանյան կայսրության սուլթան 1730 - 1754 թթ.։
Վարել է պատերազմներ Պարսկաստանի, Ավստրիայի և Ռուսաստանի հետ։ Պարսկաստանի հետ վարած իր պատերազմները հիմնականում անհաջող էին, և նա ստիպված էր Պարսկաստանին զիջել սուլթանական Թուրքիայի կողմից 1720-ականներին գրաված տարածքները, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի որոշ շրջանները (Երևան և Նախիջևան)։ Ավստրիական ճակատում օսմանցիներն ավելի հաջողակ էին և նրանց հաջողվեց վերագրավել հյուսիսային Սերբիան՝ Բելգրադի հետ միասին։