Ստեֆան Մալարմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Մալարմեն

Ստեֆան Մալարմեն (ֆր.՝  Stéphane Mallarmé) ֆրանսիացի բանաստեղծ է, ապրել է 18.03.1842-9.09.1898 թթ., սկզբում եղել է պառնասցի, ապա` սիմվոլիզմի հայրերից մեկը: Պառնասցիների դրական նկարագրողական պոեզիայի փոխարեն, որը հենվում է զգայական ընկալման վրա, Մալարմեն առաջ է քաշում Ֆիխտեի, Շելինգի և այլոց գաղափարապաշտական փիլիսոփայության հենքի վրա աշխարհի ներքին հոգևոր ճանաչման հարցը: Մալարմեն կարծում է, որ պոեզիան ոչ թե ցույց է տալիս, այլ ներշնչում է: Երևույթների արտաքին կողմն ընդամենը խաբուսիկ պատրանք է: Մալարմեի խճճված համեմատություններն ու փոխաբերությունները նրան հաճախ անհասկանալի են դարձնում, օրինակ, «Բախտ» բանաստեղծության մեջ: Մալարմեի գրական ժառանգությունը կազմում են բանաստեղծությունները, արձակ պոմները, հոդվածները: Մալարմեի հոդվածներում առաջ է քաշվում պոետիկայի և բառերի ընտրության հարցը: Այս առումով մալարմեի անվան հետ են կապված որոշ իտալացի ֆուտուրիստների և կուբիստների, օրինակ` Գիյոմ Ապոլիները, կիրառած հնարանքները: Մալարմեի սիմվոլիզմը հակադրվում է նատուրալիստական ոճին: