Հենրի Ֆիլդինգ
Հենրի Ֆիլդինգ (անգլերեն՝ Henry Fielding, 1707 թ. ապրիլի 22, Շարֆամ, Սոմերսեթ, Անգլիա - 1754 թ. հոկտեմբերի 8, Լիսաբոն) — հայտնի անգլիացի գրող և դրամատուրգ: Նրա ստեղծագործությունները, որոնցից ամենահայտնին «Թոմ Ջոնս» (ամբողջական անունը` «Ընկեցիկ երեխա` Թոմ Ջոնսի պատմությունը», „The History of Tom Jones, a Foundling“, 1749) վեպն է, աչքի են ընկնում կենցաղային հումորով և երգիծական վարպետությամբ: Ֆիլդինգը համարվում է եվրոպական ռեալիստական վեպի ակունքներում կանգնած գրողներից մեկը:
Բացի իր գրական գործունեությունից Ֆիլդինգը մեծ տեղ է զբաղեցրել իրավապահ մարմինների պատմության մեջ` դատավորի իրավասությունների օգտագործմամբ ստեղծելով իր եղբոր` Ջոն Ֆիլդինգի հետ Լոնդոնի առաջին ոստիկանական ստորաբաժանումը` «Բոու սթրիթի խուզարկուները» անունով (The Bow Street Runners):
