Խաբեբայապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1554թ․ Իսպանիայում հրատարակված խաբեբայապատման տիտղոսաթերթ։

Խաբեբայապատում (իսպաներեն՝ novela picaresca), եվրոպական վեպի զարգացման վաղ շրջանի ժանր։ Ձևավորվել է Իսպանիայում և իր դասական ձևով հարատևել է մինչև 18-րդ դարի վերջը։ Խաբեբայապատման բովանդակությունը խաբեբայի (իսպաներեն՝ pícaro), խարդախի, ավանտյուրիստի արկածներն են։ Որպես կանոն հերոսը ցածր խավերից է, բայց հանդիպում են նաև աղքատացած ազնվականներ։