Պիեռ Բոնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Բոնար
ֆր.՝ Pierre Bonnard
Ծնվել էհոկտեմբերի 3, 1867(1867-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՖոնտենե Օ Ռոզ[4][5]
Վախճանվել էհունվարի 23, 1947(1947-01-23)[1][4][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼը Կանե[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6][7]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Ժյուլիանի ակադեմիա, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Michelet, Vanves?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, տպագրիչ, նկարազարդող և վիմագրող
ՈճՆաբի[8]
Ժանրբնանկար, ժանրային նկարչություն, նյու և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներNude against the light? և Dining Room in the Country?
ՄեկենասներԱմբրուազ Վոլար
ԱշակերտներԲալադինե Կլոսովսկա և Թեոֆիլ Ֆրաերման
Ներշնչվել էՊոլ Գոգեն[9] և Կացուշիքա Հոքուսայ[9]
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինMarthe Bonnard?
ստորագրություն
Изображение автографа
 Pierre Bonnard Վիքիպահեստում

Պիեռ Բոնար (ֆր.՝ Pierre Bonnard, հոկտեմբերի 3, 1867(1867-10-03)[1][2][3][…], Ֆոնտենե Օ Ռոզ[4][5] - հունվարի 23, 1947(1947-01-23)[1][4][2][…], Լը Կանե[4][5]), ֆրանսիացի նկարիչ, ով 20-րդ դարի արվեստի պատմության մեջ մտնում է որպես մեծագույն գունանկարիչ։ Երիտասարդ ժամանակ ղեկավարել է «Նաբի» խումբը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պաշտոնյայի ընտանիքում, սկզբից իրավագիտություն է սովորել Սորբոնում, իսկ հետո` Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, Գեղեցիկ արվեստի դպրոցում, որտեղ 1888 թվականին ձևավորվել է «Նաբի» խումբը, որի անդամներն են եղել Պոլ Սերյուզե, Պոլ Ռանսոն, Դենի Մորիս, Էդուար Վյուարը, հետագայում նաև` Ֆելիքս Վալոթոնը։ Պոլ Գոգենի և ճապոնական փորագրության ազդեցությամբ նկարիչները գույները տեղայնացրել են, նկարել նկարները ավելի մակերեսորեն։ Ճապոնական ամենաուժեղ ազդեցությունը երևում է հենց Բոնարի կտավներից մեկում, որը նույնիսկ անվանել են «Ճապոնական դարձող Նաբի»։ Պիեռ Բոնարը լավ ծանոթ է եղել Ամբրուազ Վոլարին և իր մի քանի նկարներում հավերժացրել է նրան։ Նկարիչն իր աշխատանքները ցուցադրել է «Անկախների սալոնում» և ծանոթացել է Անրի դը Տուլուզ-Լոտրեկի հետ։ 1905 թվականին Էդուար Վյուարի հետ մեկնել է ճանապարհորդության դեպի Իսպանիա, որին հաջորդել են ճանապարհորդությունները դեպի Բելգիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ալժիր, Թունիս և Ֆրանսիայի հարավ։ 1925 թվականին Բոնարը տուն է ձեռք բերել Լազուր ափին Լը Կաննեյում։ Նկարիչը ապրել է գերմանացիների կողմից գրավված Փարիզում և 1946 թվականին կազմակերպել է իր աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ Մահացել է Լը Կաննեյում 1947 թվականի հունվարի 27-ին։

Ստեղծագործական ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Բոնարին հաճախ անվանում էին էսթետիկ իմպրեսիոնիզմի վերջին հետևորդ։ Նա քննադատել է իմպրեսիոնիստներին անավարտ համադրությունների և նատուրալիստական գույների համար։ Լինելով փափուկ, խուլ երանգների և հարաբերությունների նկարիչ` Բոնարն այն առաջիններից է եղել, ով նկարել է կնոջ ներքին, նույնիսկ` ինտիմ կյանքը։ Նա նկարել է ինտերիերներ, մեջերկրածովյան և փարիզյան բնանկարներ, կենցաղային դրվագներ։ Բոնարը իր կյանքի վերջին անդրադարձել է հագեցած գույների համադրությանը` ստեղծելով նրբագեղ և գունագեղ համադրություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]