Ժյուլ Վալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ժյուլ Վալես

Jules Vallès.jpg
Ժյուլ Վալես

Ծնվել է 1832
Իսպանիա
Մահացել է 1936
Գրական անուն Jules Vallès
Լեզու Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիացի
Թեմաներ վեպեր
Գրական շարժումներ «Լը քրի դյու փյոփլը» թերթի հիմնադիր

Ժյուլ Վալես (Valles) (1832-1885), ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ։ Հարել է պրուդոնիզմի ձախ թևին։ Առաջին ինտերնացիոնալի անդամ։ Երկրորդ կայսրության տարիներին հանդես է եկել բոնապարտական վարչակարգի դեմ։ «Փող» (1857) պարսավագրում մերկացրել է ֆինանսիական պլուտոկրատիան, պահանջել աշխարհի սոցիալական վերակառուցում։ Գրել է մտավորականության ծանր վիճակի («Անհնազանդներ», 1865, «Փողոց», 1866, ակնարկներ), կալվածատեր-ազնվականների դեմ գյուղացիների պայքարի («Ազնվական», 1869, հրատարակվել է 1932 թվականին, վիպակ) մասին։

1860-1870-ական թվականներ[խմբագրել]

1860-1870-ական թվականներին հրատարակել է «Լա Ռյու» («La Rue»), «Լը փյոփլը» («Le Peup1е») դեմոկրատական թերթերը։ 1870 թվականի սեպտեմբեր 4-ի հեղափոխությունից հետո հիմնել է «Լը քրի դյու փյոփլը» («Le Cri du Peuple») թերթը, որն արգելվել է 1871 թվականի մարտի 12-ին և վերահրատարակվել կոմունայի ժամանակ։ Ժ.Վալեսը մասնակցել է 1871 թվականի մարտի 18-ի ապստամբությանը, ընտրվել է Փարիզյան կոմունայի և նրա լուսավորության հանձնաժողովի անդամ։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել է Անգլիա։ «Լոնդոնյան փողոցը» (1884) ակնարկների գրքում և «Սովը Բյուզանսեում» (հրատարակվել է 1919 թվականին) վեպում մոտեցել է բանվոր դասակարգի պատմական դերի ըմբռնմանը։ 1880 թվականի ներումից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1883 թվականից նորից հրատարակել է «Լը ՔՐԻ դյու փյոփլը» թերթը։ Ժ.Վալեսի լավագույն ստեղծագործությունը «Ժակ Վենտրա» [մաս 1 «Երեխան» վերնագրով, 1879 (հրատարակվել է Ժան Լյա Ռյու կեղծանունով), մաս 2՝ «Բակալավր», 1881, մաս 3՝ «Ապստամբը», 1886 ] ինքնակենսագրական եռերգությունն է՝ նվիրված Փարիզյան կոմունայի նախապատմությանն ու պատմությանը։ Նա պայքարել է նատուրալիզմի և դեկադանսի դեմ («Իլյուզիոնիստները», 1867, հոդված), արվեստի առավելությունը տեսնում էր աշխատավոր մարդու շահերին ծառայելու («Ժողովրդական պոեզիա», 1881) և ժողովուրդների ազատագրմանը աջակցելու մեջ («Ժողովրդի զավակները», 1879

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png